News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 25
USD
482.26
EUR
544.28
RUB
6.14
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ստեղծել են անսովոր գաջեթ, որի օգնությամբ ընտանի կենդանիները կարող են զանգահարել տերերին տեսակապով։ Գաջեթը սովորական գնդակի տեսք ունի։ Այն անվանել են DogPhone։

Գնդակի ներսում աքսելերաչափ է, որը գործի է դրվում բարձրացնելիս։ Նշվում է, որ ընտանի կենդանիները պետք է սովորեն խաղալ դրանով, որպեսզի տեսակապ հաստատեն տիրոջ հետ։

«Թեստավորողի» դերում հանդես է եկել Զեկ անունով շունը։ Թեստերի ընթացքում շունը սկսել է ճանաչել տիրուհուն տեսակապով, ինչպես նաեւ խաղացել է նրա հետ՝ սիրած խաղալիքները տեսախցիկին մոտ բերելով։

Գաջեթի հեղինակներից մեկը նշել է, որ թեստերի ընթացքում շունը կատարել է պատահական զանգեր։ Այնուամենայնիվ, շունը հասկանում էր, թե ինչ է տեղի ունենում եւ իրեն այնպես էր պահում, ասես տիրուհին տանն է։

Նշվում է, որ շների համար սմարթֆոնի ստեղծումը կօգնի շատ մարդկանց, քանի որ միշտ չի հաջողվում լինել ընտանի կենդանու կողքին։ Սա հատկապես ակտուալ է, երբ աշխատանքի հեռավար ձեւաչափը փոխարինվում է գրասենյակում աշխատանքով։ Կենդանին, որը վարժվել է, որ տերը միշտ պետք է տանը լինի, կարող է սթրես ապրել, եթե տերը երկար բացակայի։

Ավելի վաղ մենք գրել էինք, որ որոշ շներ հետաքրքիր կարողություններ ունեն, օրինակ՝ ֆենոմենալ հիշողություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2022-ին Հայաստանում եւ Արցախում 9 ԱԹՍ լաբորատորիներ կբացվեն. Րաֆֆի Քասարջյան
2021-ին բացվեց ԱԹՍ լաբորատորիա «Մոնթե Մելքոնյան» վարժարանում, իսկ 2022-ին...
Հայաստանում առաջատար տեխնոլոգիաների ոլորտի զարգացումն այլընտրանք չունի․ Հայկ Չոբանյան
Հայկ Չոբանյանի խոսքով՝ իրավիճակը շատ ավելի պահանջկոտ է դարձել 2020 թվականից հետո՝ հատկապես պատերազմի արդյունքներից հետո...
Կովիդից ու պատերազմից հետո 56 նոր «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ ենք հիմնել ՀՀ-ում, Արցախում և Ջավախքում. Քասարջյան
Այսինքն 2021-ի ավատին արդեն ունենք 618 հատ նման լաբորատորիա: Բացի այդ, 19 լաբորատորիա մենք վերազինել ենք: Ներկա պահին ինժեներական բոլոր...
Հայտնի բրաուզերում կրիտիկական խոցելիություն է հայտնաբերվել
Google-ի մասնակիցները նախազգուշացրել է Chrome-ի օգտատերերին, որ հայտնաբերվել է մի կարեւոր թերություն․․․
Նշվել են Apple-ի ամենաանհաջող գաջեթները
MacRumors պարբերականի լրագրողները նշել են Apple-ի ամենաանհաջող գաջեթները...
Windows 11-ը նոր Task Manager կունենա
Սպասվում է, որ Task Manager-ի լիարժեք տարբերակը Windows 11-ի օգտատերերին հասանելի կլինի մինչեւ տարեվերջ...