News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սյունիքի մարզի սահմանամերձ գյուղերի հետ կապված այս պահին ունենք տրանսպորտային միջոցներ, որոնք ապահովում են յդ գյուղերի կարիքները: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը։

«Կոնկրետ Շուռնուխ գյուղում արդեն շուրջ մեկ տարի է՝ ունենք տաքացման կետ, մեր աշխատակիցները գտնվում են Շուռնուխում եւ ցանկացած ժամանակ աջակցում են գյուղի բնակչությանը:

Բացի դրանից, Տաթև-Աղվանի այլընտրանքային ճանապարհի հատվածում տեղադրել ենք մեկ տաքացման կետ՝ Աղավնոյի հատվածում: Նախատեսել ենք ևս մեկ տաքացման կետ այդ ճանապարհին՝ Վերին Խոտանան գյուղի հատվածում, որը կօգնի մեր բնակչությանը: Բացի այդ ունենալու ենք մեկ տաքցման կետ Տաթեւից Կապան գնացող մայրուղու հատվածում: Ասյինքն երեք տաքացման կետ ենք ունենալու: Տաքացման կետերում լինելու են առաջին օգնության, բուժօգնության անհրաժեշտության միջոցներ», - ասաց նախարարը։

Նրա խոսքով՝ բացի տաքացման կետերից, ունենալու են նաև ամենագնացներ, որոնք կարողանալու են խցանումների ժամանակ օգնել մարդկանց։

«Այս պահին էլ Բարձրավան, Որոտան, Շուռնուխ համայնքների հատվածում մեքենաներն աշխատում են և մարդկանց օգնություն են ցուցաբերում: Ձյան պայմանների համար ունենք ամենագնացներ, որոնք 2 օրվա ընթացքում տեղափոխելու ենք այդ հատված», - ասաց Փիլոյանը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կապան-Տաթև ճանապարհին՝ Աղվանի գյուղից վերև, տեղադրվել է տաքացման կետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ