News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն Աֆղանստանից տարհանում է ՌԴ, ՀԱՊԿ երկրների քաղաքացիներին եւ ոչ միայն, ովքեր ցանկանում են լքել այս երկիրը լարված իրավիճակի պատճառով։ Այս մասին, ինչպես հայտնում են ռուսական լրատվամիջոցները, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչով է պայմանավորված Աֆղանստանից ռուսաստանցիներին տարհանելու որոշումը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սա այն քաղաքացիների տարհանումն է, ովքեր ցանկացել են հեռանալ, ովքեր պետք է լքեն Աֆղանստանի տարածքը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այնտեղ ծայրահեղ անկայուն է», - հավելել է Պեսկովը։

Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ն հայտնել էր, որ ռազմատրանսպորտային ինքնաթիռներով Աֆղանստանից տեղափոխվելու է ավելի քան 380 մարդ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղրղզստան), ինչպես նաեւ Ուկրաինայի եւ Աֆղանստանի քաղաքացիներ։

Աշխատանքը կազմակերպել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ նախագահ Վլադիմիր Պուտինի կարգադրությամբ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ