News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Տարոն Սահակյանը, որի դին երեկ Բաքվից տեղափոխվեց Երեւան, ավագ լեյտենանտ էր, 44-օրյա պատերազմի մասնակից էր։ Տարոն Հովհաննիսյանն ամուսնացած էր, ուներ մեկ որդի։

Նա ծնունդով Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից էր, ապա տեղափոխվել էր Կողբ, որոշ ժամանակ ապրել նաև Ռուսաստանի Դաշնությունում։ Մի քանի ամիս առաջ ծառայության էր ընդունվել Ջերմուկի գնդում։ Հայրը նույնպես զինվորական է, ապրում է Երևանում, մայրն ապրում է Ջերմուկում՝ որդու ընտանիքի հետ։

Կողբի բնակիչ Արսեն Աղաբաբյանն էլ «Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմել է, որ Տարոնին մեկ տարի առաջ էր տեսել ու վերջերս տեղեկացել, որ Տարոնը կրկին Հայաստանում է, ծառայում հայրենիքին։ Տարոնի աճյունը Բաքվից վերադարձնելու մասին լուրը եկավ ապացուցելու տեղեկությունները, որ Տարոնը մինչև վերջ կռվել է, ապա գերեվարվել։ Դեպքի մասին ոչ հստակ, բայց տվյալներ ունեն, որ հայկական կողմը ադրբեջանական սադրանքի ժամանակ թշնամու զինծառայողներ է գերեվարել, ապա հրաման են ստացել ազատ արձակել։ Թշնամուն գերի վերցրած Տարոնը նրանց ազատ է արձակել, ապա` ինքը գերեվարվել։

«Մեզ հասած տվյալներով, մեր կողմը ադրբեջանցիներին գերի է վերցրել։ Հրաման են տվել ադրբեջանցի գերիներին հետ տանեն ու տղաները հետ են տարել՝ իրենք են գերի ընկել։ Մեր տվյալներով Տարոնի աճյունը ահավոր խոշտանգված վիճակում է։ Չգիտեմ որ մի ոչխարի հրամանով է, որ ադրբեջանցի գերիներին հետ են ուղարկել ու այդ տղաները գերի ընկել։ Մեզ հասած տվյալներով նրան դաժան ձևով են սպանել, անգամ ծեծելով։ Տեսել եմ լուսանկարն ու մինչև հիմա ուշքի չեմ գալիս»,- ասաց Աղաբաբյանը։

Իսկ ահա Lurer.com-ը հայտնել է, որ զրուցել է Տարոն Սահակյանի եղբոր հետ, ով հերքել է լուրերը, թե եղբայրը գերի է ընկել, իսկ մարմինն էլ խոշտանգված և անճանաչելի է. «Ես այս պահին մորգում եմ, ոչ մի նման բան չկա: Եղբայրս գերի չի ընկել, իրեն խոշտանգելով չեն սպանել: Տարոնը զոհվել է տեղում բեկորային վնասվածքից՝ նռնակի պայթյունից»,- նշել է Ռոմանը:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, նոյեմբերի 17-ին, ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի միջնորդությամբ, հատուկ չվերթով Բաքվից Երևան էր տեղափոխվել նոյեմբերի 16-ի ադրբեջանական սադրանքի հետևանքով ծավալված մարտերի մասնակից ՀՀ ԶՈՒ զինծառայողի մարմին։ Պարզվել է զինծառայողի ինքնությունը. 1990թ. ծնված, ավագ լեյտենանտ Տարոն Ջիվանի Սահակյան։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
«Ադրբեջանում երեխաներին սովորեցնում են սպանել հայերին»․ Եղիշե Կիրակոսյանը Հաագայի դատարանում
Ռասսայական խտրականության այս երկարաժամկետ պետական քաղաքականությունը գագաթնակետին հասավ 2020-ի սեպտեմբերին, երբ Ադրբեջանը ագրեսիայի․․․
Ամենաշատ