News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգները գրեթե ավարտել է նոր մարտավարական միջուկային B61-12 ավիառումբի մշակումը եւ շուտով կսկսի դրա սերիական արտադրությունը: Այս մասին հայտնում է Defense Daily-ն՝ հղում անելով ԱՄՆ Միջուկային անվտանգության ազգային վարչության տվյալներին։

Ենթադրվում է, որ արդեն 2022 թվականին ԱՄՆ մայրցամաքային հատվածի եւ Եվրոպայի ամերիկյան պահեստներում դրանք կգան փոխարինելու այս ավիառումբերի հնացած տարբերակներին (B61-3 եւ B61-4)։

Ըստ առկա տեղեկությունների՝ B61-12 ավիառումբերը (0,3, 1,5, 10 կամ 50 կիլոտոննա հզորությամբ), մասնավորապես, կտեղադրվեն Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Իտալիայի եւ Թուրքիայի ավիաբազաների ստորգետնյա պահեստներում, որոնք վերահսկվում են ամերիկյան զինվորականների կողմից, հայտնում է «Ինտերֆաքսը»։

Տարբեր գնահատականներով, ներկայումս ռազմական գործողությունների եվրոպական թատերաբեմում ԱՄՆ-ն ունի 100-150 միջուկային ավիառումբեր՝ մարտավարական ավիացիայի կողմից օգտագործման համար:

Դրանք նախատեսված են ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրների ռազմաօդային ուժերի մարտավարական F-35A, F-15E եւ F-16C/D, F/A-18 կործանիչներ-ռմբակոծիչները հագեցնելու համար։

Հին մոդելին փոխարինելու եկած նոր ավիառումբի յուրահատկությունը պոչի բլոկն է։ Դա ռումբը դարձնում է ավելի կառավարելի եւ ճշգրիտ, ինչը հնարավորություն է տալիս ոչ թե պարաշյուտով իջեցնել այն, այլ գցել բարձր թռչող ինքնաթիռից։ Նետված ռումբն ինքնավար կերպով մղվում է դեպի շատ կիլոմետրեր հեռավորությամբ գտնվող թիրախը, անհրաժեշտության դեպքում «ուղղվելով» դեպի այն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իբրահիմ Ռայիսի․ ՆԱՏՕ-ի վարքագիծը կհանգեցնի դաշինքի փլուզման
«ՆԱՏՕ-ն ներթափանցում է տարբեր երկրների աշխարհագրական տարածքներ տարբեր պատրվակներով․․․
Զախարովը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի համագործակցության մասին ՌԴ-ՆԱՏՕ անվտանգության համաձայնագրի համատեքստում
«Անվտանգությունն ու կայունությունը պետք է ապահովվեն բոլորի, այլ ոչ միայն մի խումբ երկրների համար...
Լավրովն ու Բլինքենը քննարկել են անվտանգության երաշխիքները
ՌԴ ԱԳՆ ղեկավարը պետքարտուղարին կոչ է արել չկրկնել իբր մոտալուտ «ռուսական ագրեսիայի» մասին ենթադրությունները․․․
Ստոլտենբերգ․ ՆԱՏՕ-ն չի համաձայնի զորքերը դուրս բերել այն երկրներից, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից
«Իհարկե, մենք չենք կարող նաեւ համաձայնել, որ չպետք է ունենանք ՆԱՏՕ-ի զորքեր բոլոր այն երկրներում, որոնք միացել են դաշինքին 1997 թվականից․․․
ՆԱՏՕ-ն ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը
Դաշինքը կոչ է անում Անկարային եւ Երեւանին հետագա ջանքեր գործադրել․․․
Գերմանիայի պաշտպանության նախարար. ՆԱՏՕ-ն թույլ չի տա Մոսկվային շանտաժի ենթարկել դաշինքը
«Ռուսաստանը վետոյի իրավունք չունի դաշինքի հետ կապված հարցերում եւ չի կարող մեզ շանտաժի ենթարկել...