News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Կոնտեյներային բեռնափոխադրումների սակագների աճը հաջորդ տարի սպառողների համար կարող է ավելի բարձր գներ նշանակել, եթե համավարակի հետեւանքով առաջացած խնդիրները չլուծվեն, հայտնում է AFP-ն։

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման գործակալությունը հայտնել է, որ այս պահից սկսած մինչեւ 2023 թվականը համաշխարհային ներմուծման գների մակարդակը կարող է աճել 11 տոկոսով, իսկ սպառողական գների մակարդակը՝ 1,5 տոկոսով։

«Գլոբալ սպառողական գները զգալիորեն կաճեն գալիք տարում, քանի դեռ չեն լուծվել մատակարարման շղթայի խափանումները, նավահանգիստների սահմանափակումները եւ տերմինալների անարդյունավետությունը»,- ասվում է գործակալության «2021թ․ Ծովային տրանսպորտի վերանայում» զեկույցում:

2020 թվականի երկրորդ կեսից մատակարարման գլոբալ շղթաները բախվել են աննախադեպ պահանջարկի, քանի որ սպառողները կորոնավիրուսից մեկուսացման ընթացքում ծախսում են ոչ թե ծառայությունների, այլ ապրանքների վրա: Բայց պահանջարկի աճը հարվածել է մի քանի գործնական սահմանափակումների, ներառյալ՝ բեռնարկղային նավի թողունակությունը, բեռնարկղերի անբավարարությունը, աշխատուժի պակասը, նավահանգստի գերբեռնվածությունը եւ Covid-19-ի սահմանափակումները:

Անհամապատասխանությունը հանգեցրել է կոնտեյներային բեռնափոխադրումների ռեկորդային գների «գործնականում բոլոր բեռնարկղային առեւտրի ուղիներում», ասվում է զեկույցում: «Բեռնափոխադրումների սակագների ներկայիս աճը մեծ ազդեցություն կունենա առեւտրի վրա եւ կխաթարի սոցիալ-տնտեսական վերականգնումը, հատկապես զարգացող երկրներում, մինչեւ ծովային տրանսպորտը չվերադառնա նորմալ հուն»,- ասել է գործակալության գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսփենը:

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման գործակալությունը հայտարարել է, որ համավարակը խորացրել է ոլորտում նախկինում գոյություն ունեցող խնդիրները, հատկապես աշխատուժի պակասը եւ ենթակառուցվածքների բացերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Պաղեստինի անդամակցության հարցում կոնսենսուսի չի եկել
Միացյալ Նահանգները և մի քանի այլ երկրներ պնդում են, որ պաղեստինցիները նախ խաղաղություն հաստատեն Իսրայելի հետ...
Մեքսիկան հայց է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Էկվադորում իր դեսպանատան հարձակման վերաբերյալ
Մեքսիկան մտադիր է շուտով շատ ավելի ծավալուն հայտարարություն ներկայացնել...
ՄԱԿ-ում հայտնել են, որ մարդկությունը երկու տարի ունի կլիմայական աղետներից «աշխարհը փրկելու» համար
Մարդկությանը մնացել է երկու տարի...
Ամենաշատ