News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
482.12
EUR
546.68
RUB
6.3
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 18-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից:

Արարատ Միրզոյանը Նիկոս Դենդիասին մանրամասն ներկայացրել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ սանձազերծած ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը։

Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ադրբեջանական հերթական ագրեսիային նախորդել են Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների կողմից ամիսներ շարունակ Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունները և ուժի կիրառման սպառնալիքները, այդ թվում ուժով «միջանցք բացելու» ապօրինի հայտարարությունները, հայատյաց և ռազմատենչ հռետորաբանությունը:

ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նաև շեշտել է Ադրբեջանի վերոնշյալ վարքագծի ու գործողությունների վերաբերյալ պատշաճ ու հասցեական արձագանքի կարևոր դերակատարությունը՝ ադրբեջանական կողմի հետագա սադրանքների զսպման և իրավիճակի լիցքաթափման գործում:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մտքեր փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանը շտապել է «քաղցրացնել» Բաքվում ԱՄՆ դեսպանության հայտարարության նստվածքը
Բյուլբյուլօղլին փորձել է «քաղցրացնել» ԱՄՆ դեսպանության հայտարարության մրուրը...
Բաքվի հայատյաց ու հայասպան քաղաքականությունն ունի հստակ ժամանակագրություն. Արցախի ՄԻՊ
Առաջնորդվելով մարդու իրավունքների համընդհանրության կարևորագույն...
Հայաստանի ԱԳՆ հայտարարությունը Բաքվում հակահայկական ջարդերի 32-րդ տարելիցի կապակցությամբ
Այսօր մենք գլուխ ենք խոնարհում Բաքվում տեղի ունեցած հակահայկական ջարդերի անմեղ զոհերի հիշատակին և վերահաստատում ենք Հայաստանի, Արցախի և ողջ…
Առաջին օմբուդսմեն. 1990 թվականի հունվարին Բաքվում տեղի ունեցած հայկական ջարդերի մեղքը Ադրբեջանի ողջ ժողովրդինն է
Ընդհանուր առմամբ Ադրբեջանը լքել է մոտ 300-350 հազար հայ․․․
Պետք է միջազգային ասպարեզում առաջ տանենք Արցախի կարգավիճակի հստակեցման գաղափարը․ Վիտալի Բալասանյանի ուղերձը
2021 թվականն Արցախում աչքի է ընկել պատերազմի հետևանքների հաղթահարմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի իրականացմամբ...
Իմ հարցազրույցին հետեւած քննարկումները՝ ԼՂ բանակցային գործընթացի մասին, բացահայտեցին մի շարք կեղծիքներ. Փաշինյան
Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի ադրբեջանական բնակչության մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական...
Ամենաշատ