News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


2021 թվականին Հայաստանն արդեն ԵԱՏՄ երկրների հետ առեւտրի եւ համագործակցության կայուն աճի տեմպեր է արձանագրել։ Այս մասին նոյեմբերի 19-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն ձեւաչափով նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Թվերը, նրա խոսքով, դրա վառ ապացույցն են. Հայաստանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ արտաքին առեւտրաշրջանառությունը 2021 թվականի հունվար-սեպտեմբերին 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 12.8 տոկոսով, Հայաստանից Միության երկրներ արտահանման մատակարարումների ծավալն այս տարվա առաջին ինն ամիսներին աճել է 27.8 տոկոսով։

«Աճ է գրանցվում ԵԱՏՄ-ի բոլոր գործընկերների հետ. դեպի Ռուսաստան արտահանումն աճել է 27.4 տոկոսով, դեպի Բելառուս՝ 19.2 տոկոսով, դեպի Ղազախստան՝ 89.5 տոկոսով, Ղրղզստան՝ 48 տոկոսով։

Սա վկայում է ոչ միայն ԵԱՏՄ շրջանակներում առեւտրային համագործակցության զարգացման, այլեւ նոր հնարավորությունների առկայության մասին, որոնք գործարկվել են համաշխարհային տնտեսության գլոբալ կառուցվածքային փոփոխությունների համատեքստում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փետրվարին ԵԱՏՄ-ում գյուղատնտեսական ապրանքների արտադրողի գներն աճել են 7,5%-ով
Եվրասիական տնտեսական միության համար գյուղատնտեսական ապրանքների արտադրողական գների ինդեքսը 2024 թվականի փետրվարին 2023 թվականի փետրվարի համեմատ կազմել է 107,5 տոկոս...
Լավրով. Պուտինին զարմացրել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս ճանաչելու Փաշինյանի որոշումը
Վարչապետ դառնալուց հետո, շատ լավ հիշում եմ, Վլադիմիր Պուտինը մի քանի անգամ հանդիպեց նրա հետ՝ ամեն...
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
Ամենաշատ