Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ղեկավար խորհրդի անդամ Շամիլ Թայարը նշել է, թե երկրում նախագահական ընտրությունները 50+1 տոկոսով իրականացնելը եղել է սորոսականների նախագիծը։
Թուրքական OdaTV–ի փոխանցմամբ՝ Շամիլ Թայարը շեշտել է, թե նախագահական ամենալավ համակարգը ԱՄՆ–ին է, իսկ Թուրքիայում այն որպես թակարդ ներդրել են իշխող կուսակցության ներսում գտնվող սորոսականները։
Շամիլ Թայարը նշել է, որ խոսքը Թուրքիայի նախագահի իրավական քաղաքականության հարցերով խորհրդի փոխնախագահ Մեհմեդ Ուչումի մասին է։