News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Համաշխարհային տնտեսության վերականգնման ժամանակաշրջանը նոր մարտահրավերներ է առաջացրել եւ նոր համակարգային խնդիրներ է բացահայտել։ Այս մասին նոյեմբերի 19-ին Երեւանում Եվրասիական միջկառավարական խորհրդի լայն կազմով նիստին հայտարարեց Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

«Էներգետիկ շուկայի եւ էներգակրների շուկայի ճգնաժամը, սննդամթերքի որոշ տեսակների պակասը, կայացած լոգիստիկ ուղիներից կախվածությունն էական ազդեցություն ունեն մեր ինտեգրման մակրոտնտեսական կայունության վրա»,- հավելեց նա։

Ժապարովը նշեց միության երկրների վրա արտաքին ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար համապարփակ միջոցների մշակման կարեւորությունը, ինչպես նաեւ` ներքին շուկաների համապարփակ ապահովման մեխանիզմները ԵԱՏՄ ընդհանուր ապրանքային հաշվեկշռի շրջանակներում։

Ղրղզստանի վարչապետը հիշեցրեց, որ համավարակի ֆոնին ՀՆԱ-ի նվազում է գրանցվել ԵԱՏՄ բոլոր երկրներում:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոսատոմը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ոլորտում համագործակցության մասին
Դուբայում՝ Համաշխարհային Էքսպո 2020 ցուցահանդեսի շրջանակում, որտեղ 2022 թվականի հունվարի 20-ին անցկացվում էր ՓՀԱԿ-ի (փոքր հզորության ատոմային...
Թադեւոս Ավետիսյան. Հեղուկ գազն էլ ավելի կթանկանա
«Այն երկրներում, որտեղից ներկրվում է գազը, գները եւս ցանկացել են...
Բաբկեն Թունյանը պատմել է գազի շուրջ բանակցությունների ձախողման պատճառների ու հետեւանքների մասին
«Մենք փորձում ենք անել առավելագույնը, բայց դա միայն մեր հնարավորություններից չէ կախված...
Իրանը դադարեցրել է գազի մատակարարումը Թուրքիա
2021 թվականի առաջին տասը ամիսներին միայն Իրանն ապահովել է Թուրքիայի բնական գազի կարիքների 16 տոկոսը...
Քիրքուկ-Ջեյհան նավթամուղը վերսկսել է աշխատանքը պայթյունից հետո
Պայթյունի պատճառները պարզվում են...
Թուրքիան եւ Ադրբեջանն այս տարի մտադիր են սկսել Նախիջեւանին մատակարարման համար գազատարի անցկացումը
Գազատարը կկառուցվի Նախիջեւանին բնական գազ մատակարարելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շրջանակում․․․