News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի իշխանությունները թույլ են տալիս երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեղափոխումը Գորի քաղաքի զինվորական հոսպիտալ, որը գտնվում է պաշտպանության նախարարության ենթակայության տակ։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն, հայտնում է «Նովոստի-Գրուզիա»-ն։

«Առաջարկում ենք նրան տեղափոխել ՊՆ Գիորգի Աբրամիշվիլիի անվան զինվորական հոսպիտալ։ Դա այն վայրն է, որտեղ նրա առողջությունն ու կյանքը առավելագույնս պաշտպանված կլինեն պետության կողմից»,- ասել է Բրեգաձեն։

Նա հավելել է, որ տեղափոխության որոշումը պետք է կայացնի անձամբ Սաակաշվիլին։ Նա նաեւ նախազգուշացրել է, որ «ընդդիմախոսների կողմից ցանկացած սադրանքի դեպքում», որը կարող է խանգարել տեղափոխման ընթացակարգին կամ բուժանձնակազմի աշխատանքին, Սաակաշվիլիին անմիջապես կվերադարձնեն բանտային հիվանդանոց։

Նոյեմբերի 18-ին՝ հացադուլի 49-րդ օրը, Սահակաշվիլին Գլդանիի բանտի հիվանդանոցում կորցրել էր գիտակցությունը, որից հետո տեղափոխվել վերակենդանացման բաժանմունք։ Քրեակատարողական հիմնարկի բժիշկներին հաջողվել է կայունացնել նրա վիճակը։

Միաժամանակ, Վրաստանի օմբուդսմենի հովանու ներքո ստեղծված բժիշկ-փորձագետների խումբը հայտարարել է, որ երկարատեւ հացադուլի պատճառով Սահակաշվիլիի մոտ լուրջ բարդություններ են սկսվել, եւ հիվանդը կարող է կոմայի մեջ ընկնել։ Նրանք Վրաստանի իշխանություններին կոչ են արել Սաակաշվիլիին անհապաղ տեղափոխել բարձր տեխնոլոգիական բազմապրոֆիլային ​​հիվանդանոց՝ ուղեղի հետազոտության համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ