«Երեկ լուր տարածվեց, թե Լոռվա մարզպետ Արամ Քոչարյանին ազատել են աշխատանքից»,-գրում է թերթը` հավելելով, որ ավելի ուշ տեղեկության է ստացվել, որ նա արձակուրդի դիմում է գրել: «Սակայն մեզանում հարկադիր արձակուրդները, որպես կանոն, նախորդում են պաշտոնաթողություններին: Մենք փորձեցինք պարզել թե ինչումն է բանը:
Մեզ պատմեցին, որ տեւական ժամանակ` վարչապետ Տիգրան Սարգսյանը դժգոհություններ ուներ Արամ Քոչարյանից, սակայն համբերության բաժակը լցվել է այն ժամանակ, երբ մարզպետը, մեղմ ասած, թյուրիմացության մեջ է գցել իր անմիջական ղեկավարին: Ասում են` մարզպետը մեկնել է Վրաստան, բայց վարչապետին ասել է, թե մեկնում է Սանկտ Պետերբուրգ` ինչ-որ գործերով: Տեղեկանալով, որ իրեն խաբել են, Տիգրան Սարգսյանը մտել է Սերժ Սարգսյանի մոտ եւ պահանջել` կամ ես, կամ Քոչարյանը: Եւ քանի որ մարզպետը մեղավոր է եղել, ուլտիմատումը դեր է խաղացել, եւ նախագահը որոշել է բավարարել վարչապետի պահանջը»,-գրում է թերթը եւ հավելում, որ քննարկվում է նաեւ մեկ այլ մարզպետի`Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին պաշտոնանկ անելու հարցը, սակայն, թերթի տեղեկություններով, դա տեղի կունենա ԱԺ ընտրություններից հետո: «Մինչ այդ Լիսկան անելիք ունի»,-գրում է «Հրապարակը»:




























