News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Կապանից Ճակատեն հասնելու համար նախկին 8 կմ-ի փոխարեն պետք է անցնել 150 կմ՝ Կապանից Մեղրի, ապա նոր Ճակատեն: Ադրբեջանցիների կողմից Կապան-Ճակատեն ճանապարհին մաքսակետ տեղադրելուց հետո 6 գյուղեր կտրվել են Կապանի հետ ուղիղ կապից:

Այլընտրանքային ճանապարհը, որի մասին խոսվում է, անանցանելի է եւ որեւէ մեքենա այդ ճաապարհով չի գնում: NEWS.am-ը փորձել է գտնել մեքենա, որը կանից այդ ճանապարհով, սակայն ապարդյուն:

NEWS.am-ի նկարահանող խումբը Կապանից հասել է Մեղրի, իսկ Մեղրիից ոչր մի տրանսպորտ չի աշխատըում դեպի Ճակատեն, իսկ տաքսու նվազագույն արժեքը 20 հազար դրամ է:

Մեղրիից Ճակատեն ճանապարհին առաջին գյուղը Ծավն է, որը նույնպես կորցրել է ուղիղ կապը Կապանի հետ. «Սպասում ենք, որ շուտով ճանապարհը կբացվի, առանց խուճապի, որովհետեւ խուճապը մեզ տանելու է ավելի շատ տարհանման, ինչը մեզ պետք չի: Մենք հոգեբանորեն եւ ֆիզիկապես պատրաստ ենք սրան»,-ասաց Ծավի բնակիչներից մեկը: Մեկ ուրիշն էլ նկատեց, որ եթե գիտեին, որ այս ճանապարհը փակվելու է, այլընտրանքային ճանապարհի կառուցումը թող շուտ սկսեին: Մենք մեր արտադրանքի մեծ մասն իրացնում էինք Կապանում, հիմա ճանապարհը փակվել է, գյուղերում հացի հարցում աժիոտաժ է առաջացել: Մարդը եթե առաջ 5-6 լավաշ էր գնում, հիմա 20-30 է գնում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ