News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մահացել է ռուս դերասան, ՌԴ ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտի ռեկտոր Գրիգորի Զասլավսկին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի սկզբից դերասանը COVID-19-ի պատճառով գտնվում էր հիվանդանոցում:

Նրա վիճակն արագ վատթարացել էր, արդեն ամսի 7-ին հայտնի դարձավ, որ դերասանը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, թոքերի վնասումը հասել էր 85 տոկոսի։ Դրանից հետո նրա վիճակի մասին բազմաթիվ տեղեկություններ են ստացվել՝ սկսած Գարկալինի վիճակի բարելավումից, վերջացրած սրտի անբավարարությամբ։ Մեկ շաբաթ առաջ տեղեկություն տարածվեց, որ դերասանի մոտ դրենաժ է տեղադրվել պլեւրալ խոռոչում։

Վալերի Գարկալինը ծնվել է 1954 թվականի ապրիլի 11-ին Մոսկվայում։ 1988 թվականին ստացել է Վ.Ի. անվան թատերական արվեստի պետական ​​ինստիտուտի ռեժիսորական բաժնի դիպլոմը։ Եղել է Մոսկվայի երգիծական ակադեմիական թատրոնի դերասան։ Կատարել է դերեր բազմաթիվ ներկայացումներում, ֆիլմերում եւ սերիալներում:

2002 թվականից Գարկալինը դասավանդել է Ռուսաստանի թատերական արվեստի ինստիտուտում՝ ԳԻՏԻՍ-ում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
«Հեղինակությունները»՝ հեռուստացույցից դուրս. ՀՀ-ում խիստ կսահմանափակեն քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը
Հայաստանում կսահմանափակվի քրեական տարրերի մասին ֆիլմերի ցուցադրումը...
Հայաստանն ու Ֆրանսիան կհամագործակցեն կինոյի բնագավառում
Հայաստանի ազգային կինոկենտրոնը Բեռլինի միջազգային 74-րդ կինոփառատոնին…
Ամենաշատ