News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունվար 21
USD
481.66
EUR
546.54
RUB
6.29
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորական ուղերձ հղեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքին ծննդյան 75-ամյակի առիթով: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի  տեղեկատվական կենտրոնից:

Ռուս Ուղղափառ Եկեղեցու գահակալին ուղղված շնորհավորագրում ասված է. «Ձերդ Սրբություն, Ձեր ողջ կյանքը, Ձեր հովվապետական ծառայությունը ամբողջապես նվիրել եք աշխարհում Քրիստոսի Եկեղեցու դերի ամրապնդմանը, Սուրբ Ավետարանի անանց ճշմարտությունների բարեհաջող վկայությանը և մարդկանց սրտերում հոգևոր ու բարոյական արժեքների անդադարարմատավորմանը՝ արդի մարտահրավերների հաղթահարման և մարդկության խաղաղ ու բարօր կյանքի կերտման գործում հոգևորի առաքելության և կարևորության ամուր գիտակցությամբ: Ձեր հովվական խոսքն ու խրատը մեր օրերում իբրև փարոս է ծառայում կարոտյալների, տկարների և մխիթարություն ու հոգևոր լուսավորություն փնտրող շատերի համար:

Այս նշանակալից օրը գոհունակությամբ ցանկանում ենք հատկապես ընդգծել Ձեր անձնական ներդրումը մեր Եկեղեցիների միջև սերտ կապերի և գործակցության զարգացման հարցում, ինչն իր հերթին կարևոր ուղերձ է հավատակից մեր ժողովուրդների եղբայրական հարաբերությունների համար ողջ աշխարհում: Բարձրորեն գնահատում ենք Ձեր ջերմ վերաբերմունքը Հայոց Եկեղեցու և հայ ժողովրդի նկատմամբ, որի դրսևորումն են նաև Ձեր հոգատարությունն և անխոնջ ջանքերը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման, հայոց հոգևոր ժառանգության պահպանման և Դադիվանքի անխաթար գործունեության ապահովման համար»։

Նորին Սրբությունը Կիրիլ Պատրիարքին մաղթել է արևշատ կյանքի երկար տարիներ և Աստծո զորակցությունը հովվապետական ծառայության մեջ՝ հանուն Ռուսաստանի և Ռուս Եկեղեցու պայծառության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոսատոմը և Հայաստանը համաձայնագիր են ստորագրել նոր ատոմային էներգաբլոկների կառուցման ոլորտում համագործակցության մասին
Դուբայում՝ Համաշխարհային Էքսպո 2020 ցուցահանդեսի շրջանակում, որտեղ 2022 թվականի հունվարի 20-ին անցկացվում էր ՓՀԱԿ-ի (փոքր հզորության ատոմային...
Ռուսագիտության զարգացումը մեծապես կարևորվում է ԵՊՀ-ում. Ռեկտորը՝ ՌԴ դեսպանին
ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանն այսօր հյուրընկալել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. Սերգեյ Կոպիրկինին և նրա հետ քննարկելի...
Լավրովը Բարեկամության շքանշան է հանձնել Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանին
արեկամության շքանշանով Տողանյանը պարգեւատրվել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հրամանագրով․․․
«Հրապարակ». Ի՞նչ գործ ունեն ԱԱԾ-ականներն Իրկուտսկում, ո՞ւմ են հսկելու՝ մերո՞նց, թե՞ ռուս գեներալներին
Իրկուտսկ մեկնող հայկական պատվիրակության կազմում ի՞նչ գործ ունեն ԿԳԲ-շնիկները...
Մոսկվայում կայացել է Ռուբեն Ռուբինյանի եւ ՌԴ փոխարտգործնախարարի հանդիպումը
Կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ կարգավորման գործընթացի վերաբերյալ...
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը պարգևատրվել է ՌԴ նախագահի հրամանով (ֆոտո)
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ մայրաքաղաք…
Ֆոտոռեպորտաժներ