News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախկին նախագահ Սաակաշվիլու առողջական վիճակը կայուն է, բարդություններ չկան։ Այս մասին լրագրողներին տեղեկացրել է ռեանիմատոլոգ Ինեզա Սուլամանիձեն, հաղորդում է Новости-Грузия-ն։

Բժիշկը կոնսիլիումի անդամ է, որն ստեղծվել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլու հանձնարարությամբ։ Սուլամանիձեն եւ խմբի մեջ մտնող այլ մասնագետներ առաջին անգամ Սաակաշվիլուն այցելել են Գորի քաղաքի ռազմական հոսպիտալում շաբաթ օրը։ Այսօր նրանք գրեթե ամբողջ օրն անցկացրել են կլինիկայում՝ հետեւելով պացիենտին։

«Հարկավոր է էլի մի քանի օր ուշադրություն հատկացնել, բայց կարող ենք վստահաբար ասել, որ այս պահի դրությամբ բարդություններ չկան»,- ասել է Սուլամանիձեն։

Նրա խոսքով՝ բուժումն ընթանում է բժշկի՝ խորհրդի անդամ Էլենե Գիորգաձեի հանձնարարականներով։ Պացիենտը ենթարկվում է ցուցումներին, եւ բոլոր բուժումներն անցնում են հանգիստ ռեժիմով։

«Ամեն բան կարգավորված է, շփումը կարգավորված է, ամեն ինչ ընթանում է հանգիստ, շատ մարդասիրական ռեժիմով։ Պրն Միխայիլ Սաակաշվիլին ամեն ինչից գոհ է։ Այսօր ամեն բան կարգին է, հուզավիճակը կարգավորվել է, ոչ մի բուժմիջամտություն, որոնք այսօր նրա համար իրականացվել են, հուզումներ չի առաջացրել»,- ասել է Սուլամանիձեն։

Նրա խոսքով՝ նախօրեին պացիենտի ճնշումը բարձր է եղել, բայց այսօր նա իրեն լավ է զգում։

Այսօր Սաակաշվիլուն այցելել է նաեւ նրա անձնական բժիշկը՝ Նիկոլոզ Կիպշիձեն։ Նա լրագրողներին ասել է, որ հացադուլից դուրս գալու գործընթացը հաջող է սկսվել։ Կիպշիձեն նշել է, որ Սաակաշվիլին գլխացավեր ունի, երբեմն ճնշումն է բարձրանում։ Այնուամենայնիվ, այս փուլում բժիշկների հիմնական հոգսը հետտրավմատիկ համախտանիշի բուժումն է, կարծում է նա։

«Ինչպես հայտնի է, նման հիվանդներն ունենում են հետտրավմատիկ համախտանիշ, որը պահանջում է որոշակի եւ շատ բարդ բուժում եւ վերականգնում... Ես կարծում եմ, որ անհրաժեշտ է այս մեծ խմբում ավելացնել հոգեբանների, որպեսզի շարունակեն նրա բուժումը»,- ասել է Կիպշիձեն։

Նոյեմբերի 19-ին Սաակաշվիլին դադարեցրեց հացադուլը, որը տեւեց 50 օր։ Դա տեղի ունեցավ նրան Գլդանի (Թբիլիսի)  բանտի հիվանդանոցից Գորիի ռազմական հոսպիտալ տեղափոխումից անմիջապես հետո։ Ներկա պահին նախկին նախագահը գտնվում է  ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, ուժեղացված հսկողության ներքո։ Արդարադատության նախարարությունում մինչ այդ հայտարարել էին, որ բուժման կուրսի ավարտից հետո դատապարտյալին կվերադարձնեն Ռուսթավիի բանտ։

Չի բացառվում, որ նախկին նախագահի բանտարկության ժամկետն ավելացվի։ Ներկա պահին նրա դեմ դատարանում երեք գործ է դիտարկվում, դրանցից մեկով առավելագույն ժամկետը 9 տարի է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Վրաստանի իշխող կուսակցությունը աջակիցներին կանչում է «ընդդեմ հեղափոխության» հանրահավաքի
Կոչ ենք անում ձեզ՝ երկրի հայրենասեր քաղաքացիներ, մերժել Վրաստանում սև փողերով արվող հեղափոխությունը․․․
Թբիլիսիում ցույցերի ժամանակ ոստիկանությունը 40 մարդու է բերման ենթարկել
Ցուցարարներն ագրեսիվ են եղել իրավապահների նկատմամբ...
Թբիլիսիում հատուկ ջոկատայինները ֆիզիկական բռնության են ենթարկել առցանց լրատվամիջոցների լրագրողներին. Civil.ge
Հատուկ ջոկատայինները ծեծի են ենթարկել նաեւ «Թաբուլա»-ի լրագրող Գեորգի Բադրիձեին
Վրաստանի նախագահը արտակարգ հանդիպում է անցկացնում ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպանների հետ
Զուրաբիշվիլիի հետ հանդիպելու համար արդեն ժամանել են Ավստրիայի, Բուլղարիայի, Մեծ Բրիտանիայի․․․
Վրաստանի խորհրդարանի լիագումար նիստն անցնում է աղմուկի ու «փոխհրաձգությունների» ներքո
Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի նիստերի դահլիճում րոպեներ առաջ լարվել է. Պատճառը ընդդիմադիրներ Լեւան...
Ամենաշատ