News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Փորձագետները նախազգուշացրել են Տոկիոյի Նարիտա օդանավակայանի տարածքում կրիաների պոպուլյացիայի աճի մասին։ Կենդանիները վտանգ են ներկայացնում թռիչքների համար, տեղեկացնում է «Մոյա պլանետա» պորտալը՝ հղում կատարելով NHK-ին։

Սեպտեմբերին օդանավակայանի թռիչքուղիներից մեկը ժամանակավորապես փակվել էր հսկայական կրիայի պատճառով, որը շարժվում էր թռիչքուղով։ Մասնագետների կարծիքով՝ կենդանին կարմրականջ, քաղցրահամ ջրերում ապրող կրիաների տեսակին է պատկանում, որը հայտնի է իր վերարտադրողական բարձր ունակությամբ։ Այս տեսակը օդանավակայանի տարածքում նախկինում չէր եղել։ Օդանավակայանի ներկայացուցիչները կարծում են, որ կրիաները կարողացել են այնտեղ հայտնվել անձրեւաջրերի ջրամբարի պատճառով, որը գտնվում է թռիչքուղու հարեւանությամբ։

Լրագրողներն այցելել են ջրամբար, որտեղ հայտնաբերել են մեծ թվով կրիաներ։ Պարզվել է, որ ջրամբարի եւ թռիչքուղու միջեւ պատնեշներ չկան։ Ընդ որում՝ օդանավակայանում կրիաների հայտնվելու մասին տեղեկություններն սկսել են ավելանալ։ Ավիացիայի գծով փորձագետը նախազգուշացրել է, որ հարկավոր է որքան հնարավոր է արագ միջոցներ կիրառել, որպեսզի կենդանիները չհայտնվեն թռիչքուղում։ Կրիաներն ամուր զրահ ունեն, ուստի դրանք անգամ շատ ավելի մեծ սպառնալիք են ստեղծում ինքնաթիռների համար, քան երբ շարժիչների մեջ թռչուններ են ընկնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ