News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Լիբիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը երկուշաբթի օրը մերժել է երկրի զինվորական դատախազի հայցը՝  երկրի նախագահական ընտրությունների թեկնածու ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարին եւ Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆի որդուն՝ Սեյֆ ալ-Իսլամին գրանցումից հանելու մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝   Al Arabiya հեռուստաալիքի վրա հղումով։  

«Զինվորական դատախազն իրավունք չունի պահանջելու կասեցնել Քադաֆիի եւ Խաֆթարի թեկնածությունը»,-հայտարարել է ընտրական հանձնաժողովը՝ նշելով, որ Սեյֆ ալ-Իսլամ Քադաֆիի թեկնածության առաջադրման ընթացակարգը իրավաբանորեն հիմնավորված է։  

Կիրակի երեկոյան Լիբիայի Ազգային միասնության կառավարության պաշտպանության նախարարության զինվորական դատախազ, գեներալ-մայոր Մասուդ Ռահուման հարցում է ուղարկել ընտրական հանձնաժողով՝ կասեցնելու Խաֆթարի եւ Քադաֆիի որդու  գրանցումը նախագահական ընտրություններում։ 

Լիբիայի ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ մինչ օրս նախագահական ընտրություններում որպես թեկնածու գրանցվելու հայտ է ներկայացրել 61 մարդ, այդ թվում՝ 45 թեկնածու՝ Տրիպոլիում, 10-ը՝ Բենգազիում, վեցը՝ Սեբհայում: Դիմողների թվում կա մեկ կին։ Փաստաթղթերի ընդունումն ավարտվում է երեկոյան։ Այնուհետեւ սահմանված կարգով բոլոր փաստաթղթերը ստուգման են ուղարկվում իրավասու եւ դատական ​​մարմիններին, որից հետո վերջնական ցուցակը կհրապարակվի դեկտեմբերի 2-ին։

Լիբիայի նախագահական ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 24-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելական տանկի անձնակազմը հոկտեմբերին Լիբանանում սպանել է Reuters-ի թղթակցին. Reuters
Իսրայելական տանկի անձնակազմը սպանել է թղթակցի...
Իրաքում «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի շտաբի վրա անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով երկու մարդ է զոհվել և վեցը վիրավորվել
Բաղդադից արևելք գտնվող իրաքյան աշխարհազորային «Ալ-Հաշդ ալ-Շաաբի»-ի…
Անօդաչու թռչող սարքը հարված է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան ռազմաբազային. Sky
Հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Իրաքի իսլամական դիմադրությունը»...
ՄԱԿ-ը հայտարարել է, որ հարավային Լիբանանում ռազմական իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից
Սահմանամերձ շրջաններում ռազմական իրավիճակի վերահսկողությունից դուրս գալու վտանգավոր միտում կա...
Իրաքի արեւմուտքում գտնվող ԱՄՆ ռազմակայանը նորից ենթարկվել է անօդաչուի գրոհին
Անօդաչուն կրկին գրոհել է ամերիկյան ռազմակայանն Իրաքի արեւմուտքում...
Իրաքի նախագահը հայտարարել է, որ կկանչի Թուրքիայի դեսպանին Իրաքի տարածքին հասցված ավիահարվածների առնչությամբ
Իրաքի նախագահը կկանչի Թուրքիայի դեսպանին...
Ամենաշատ