News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 22-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի, մասնավորապես՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Սուրեն Յուրիկի Սաֆարյանը (ծնվ. 2002թ.)։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ հաղորդագրությունից:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում Սուրեն Սաֆարյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Ժամը 19։30-ի դրությամբ փոխհրաձգությունը դադարել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ