News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի բնակիչը 2017 թվականին զեղչերով վաճառքի ժամանակ 30 դոլարով մատիտով էսքիզ է գնել, որը, ինչպես պարզվել է, գերմանական վերածննդի մեծագույն վարպետ Ալբրեխտ Դյուրերի աշխատանքն է: Այս մասին հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով The Art Newspaper-ը։

Գնումից որոշ ժամանակ անց էսքիզի տերն այն ցույց էր տվել մասնագետներին։ Պատկերացրեք նրա զարմանքը, երբ փորձագետներն ասացին, որ էսքիզը Դյուրերի աշխատանքն է։ Ենթադրաբար այն ստեղծվել է 1503 թվականին։

Խոտածածկ ափին աստվածամոր եւ մանկան նկարն այժմ ցուցադրվում է Լոնդոնի Agnews պատկերասրահում: Մասնագետի կարծիքով` դրա արժեքը կարող է 50 միլիոն դոլար գնահատվել: Ներկայիս ռեկորդը պատկանում է Ռաֆայելի «Մուսայի գլուխը» նկարին, որը 2009 թվականին Լոնդոնի Christie's-ում վաճառվել էր 48 միլիոն դոլարով:

Պարբերականի տվյալներով՝ Դյուրերի աշխատանքը գտնվում էր Մասաչուսեթսի Կոնկորդ քաղաքում գտնվող ճարտարապետի մասնավոր հավաքածուում։ Ընտանիքի անդամները կարծում էին, որ էսքիզը Դյուրերի նկարի մատիտով կրկնօրինակն է, իսկ ԱԴ սկզբնատառերով եւ եռաժանով մոնոգրամը կատակ էին համարում։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ