News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Գիտնականները հաստատված էկզոմոլորակների ցանկում ավելացրել են 301 էկզոմոլորակ։ Այս մասին հայտնում է GazetaRu-ն՝ հղում անելով NASA-ի կայքին։ Դա արվել է ExoMiner-ի՝ խորը ուսուցման նեյրոցանցի միջոցով: Այս նեյրոնային ցանցը, օգտագործելով NASA-ի Pleiades սուպերհամակարգիչը, վերապատրաստվել է իրական էկզոմոլորակները «ինքնակոչներից» տարբերելու համար:

ExoMiner-ը օգտագործում է նույն թեստերն ու ալգորիթմները, ինչ  հետազոտող մարդիկ, եւ հաշվի է առնում անցյալի հայտնագործությունների փորձը, ինչպես հաջող, այնպես էլ՝ կեղծ: Նեյրոցանցը որոնել է էկզոմոլորակներ անցյալ տարիների տվյալների շտեմարանում, հիմնականում նրանք, որոնք ստացվել են Kepler աստղադիտակով, որը ՆԱՍԱ-ն արձակել է 2009 թվականին հատուկ էկզոմոլորակներ որսալու համար:

Այս աստղադիտակը ֆիքսել է հազարավոր աստղեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է պոտենցիալ մոլորակներ ունենալ, բայց յուրաքանչյուր աստղիվ վերլուծելը չափազանց երկար է տեւում: Գիտնականները նշում են այս ծրագրի աշխատանքի թափանցիկությունը։ «Ի տարբերություն այլ մեքենայական ուսուցման ալգորիթմների՝ էկզոմոլորակները հայտնաբերելու համար, ExoMiner-ը սեւ արկղ չէ. չկա որեւէ առեղծված այն մասին, թե ինչու է այն որոշում, թե ինչն է մոլորակը, իսկ ինչը՝ ոչ»,-ասում է Ջոն Ջենքինսը NASA-ի Էյմսի հետազոտական ​​կենտրոնից,-«Մենք հեշտությամբ կարող ենք բացատրել, թե տվյալների մեջ ինչ հատկանիշներ են ստիպում ExoMiner-ին հերքել կամ հաստատել հայտնագործությունը»:

The Astrophysical Journal-ում հրապարակման համար ընդունված հոդվածում հետազոտողները ցույց են տալիս, թե ինչպես է ExoMiner-ը հայտնաբերել 301 մոլորակ՝ օգտագործելով էկզոմոլորակների թեկնածուների տվյալների բազան: Ըստ մշակողների՝ այս նեյրոցանցն ավելի հուսալի է աշխատում, քան իրենք՝ գիտնականները, քանի որ այն չի բնութագրվում վերլուծության արդյունքի վրա ազդող կողմնակալություններով: Այժմ, հաշվի առնելով հայտնաբերված ExoMiners-ը, աստղագետների ցանկում են 4569 հաստատված էկզոմոլորակներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Հայտնաբերվել է ավելի քան 13 միլիարդ տարեկան ամենահին աստղային կուտակումը. Nature
Թվում է, թե ամեն ինչ ավելի արագ և կտրուկ է տեղի ունեցել վաղ Տիեզերքում, և դա կարող է ներառել...
Երեւանում կայացել է Հայաստանի տիեզերական ներուժի եւ ապագայի մասին թեմատիկ երեկո
Հեռուստապոեմը ներկայացնում է նաեւ AMADEE-24-ի նախապատմությունը եւ թե ինչպես է ավստրիական տիեզերական ֆորումը Մարս մոլորակի սիմուլյացիոն առաքելությունը...
Ամենաշատ