News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

TikTok ծառայությունը զգալիորեն ընդլայնում է իր ներկայությունը հեռուստատեսությունում, հայտնում է 3dnews.ru-ն՝ վկայակոչելով The Verge-ը:
Ավելի վաղ հավելվածը հասանելի էր Հյուսիսային Ամերիկայի Amazon Fire TV պլատֆորմի օգտատերերին, իսկ այժմ TikTok-ը գործարկվել է Samsung եւ LG սմարթ հեռուստացույցների, ինչպես նաեւ Android TV սարքերի, այդ թվում՝ Chromecast Google TV-ի վրա:

Թեեւ մեծ տարածում գտած TikTok բջջային հավելվածը կենտրոնացած է ուղղահայաց տեսանյութերի վրա, մեծ էկրանի համար ծրագրային ապահովումն օպտիմիզացված է «տանը հեռուստացույց դիտելու համար` հեշտացնելով For You եւ Follow ալիքներից քոնթենթի դիտումը մեծ էկրանով: Այն ներառում է ամենադիտված տեսանյութերը տարբեր կատեգորիաներում՝ խոհարարությունից եւ հումորից մինչեւ կենդանիների մասնակցությամբ տեսանյութեր: Նշվում է նաեւ, որ TikTok TV-ում օգտատերերը կկարողանան մինչեւ երեք րոպե տեւողությամբ տեսանյութեր գտնել։

Հյուսիսային Ամերիկայից դուրս TikTok TV հավելվածը հասանելի է Samsung հեռուստացույցների, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի Amazon Fire TV-ի միջոցով: Այս տարվա սեպտեմբերին TikTok-ի ամսական ակտիվ օգտատերերի թիվը գերազանցել է 1 միլիարդը, իսկ ԱՄՆ-ում Android-ով սարքերի տերերի շրջանում ծառայությունը շրջանցել է YouTube-ը տեսանյութերի դիտման միջին ժամանակով։ Օգտատերերն այժմ ավելի շատ հնարավորություններ կունենան TikTok-ի հետ փոխգործակցության համար, եւ նրանք կկարողանան կարճ տեսանյութեր դիտել իրենց հեռուստացույցներով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Ամենաշատ