News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությանը նոյեմբերի 23-ին հյուրընկալել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Ալեն Սիմոնյանը երախտագիտություն է հայտնել Ժերար Լարշեին «Հայաստանը մեկ տարի անց» խորագրով համաժողովին մասնակցելու հրավերի համար:

Ֆրանսիայի Սենատի նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու համար՝ նշելով, որ հանգամանորեն հետեւում են հայաստանյան իրավիճակին եւ քաջատեղյակ են հետպատերազմյան զարգացումներին:

Գործընկերները հատկանշական են համարել այն, որ համաժողովն անց է կացվելու 2020թ. նոյեմբերի 23-ին Ֆրանսիայի Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ» բանաձեւի գրեթե միաձայն ընդունումից մեկ, եւ Ֆրանսիայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող օրենքի ընդունումից 20 տարի անց:

ՀՀ օրենսդիր մարմնի նախագահը փաստել է, որ պատմական այդ իրադարձությունները Հայաստանի եւ հայ ժողովրդի նկատմամբ համերաշխության բացառիկ դրսեւորումներ են, իսկ Ֆրանսիայի ներքաղաքական կյանքում՝ միակարծության եզակի օրինակներ:

Այս համատեքստում հայկական կողմը բարձր է գնահատել Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտող եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  ճանաչման անհրաժեշտության վերաբերյալ բանաձեւերի ընդունումը, ինչպես նաեւ ֆրանսիական պետության եւ տարբեր կազմակերպությունների իրականացրած մարդասիրական օգնությունը:

Կողմերն անդրադարձել են Հայաստանի սահմանին Ադրբեջանի իրականացրած սադրիչ եւ ագրեսիվ գործողություններին՝ արձանագրելով, որ Ադրբեջանը խախտում է 2020-ի  նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը:

Գործընկերոջ խնդրանքով հետպատերազմյան իրավիճակի վերաբերյալ մանրամասներ ներկայացնելով՝ Ալեն Սիմոնյանը շեշտել է Հայաստանի կոչը միջազգային բոլոր գործընկերներին՝ հստակորեն եւ հասցեական արձագանքել ադրբեջանական կողմի՝ տարածաշրջանային խաղաղությունը եւ անվտանգությունը լրջորեն վտանգող այս գործողություններին ու գործուն քայլեր ձեռնարկել դրանց կանխարգելման, Հայաստանի Հանրապետության տարածքից Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերման ուղղությամբ:

Կողմերը փաստել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու եւ մանդատի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի կարեւորությունը: Զրույցի ընթացքում ուշադրություն է հրավիրվել հետպատերազմյան հումանիտար խնդիրների հրատապ կարգավորմանը, այդ թվում՝ բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական պատանդների հայրենադարձման անհրաժեշտությանը:

Կողմերն անդրադարձել են հանդիպումից ժամեր առաջ հայ-ադրբեջանական սահմանից Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի  ուղղությամբ բացած կրակին, ինչի հետեւանքով զոհվել է զինծառայող Սուրեն Սաֆարյանը: Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները կողմերը համարել են ոտնձգություն նաեւ ժողովրդավարության հանդեպ:

Գործընկերները խոսել են միջպետական հարաբերությունների զարգացման հարցերում միջխորհրդարանական համագործակցության հատկանշական գործառույթներից, ինչպես նաեւ՝ հայ-ֆրանսիական բարձրաստիճան քաղաքական երկխոսության դինամիկայից:

Հանդիպումը եզրափակվել է ՀՀ ԱԺ-ի եւ ՖՀ Սենատի միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրմամբ, որով նախատեսվում է օրենսդիր մարմինների բազմաբեւեռ համագործակցություն՝ ի նպաստ երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բարեկամության եւ համերաշխության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ