News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ից Չարլի Բրիգսը համարում է, որ իր կատուն՝ Սեմը, ամենատարեցն է աշխարհում, գրել է UPI-ն։ Այս տարի ընտանի կենդանին դարձել է 26 տարեկան, փոխանցել է «Գազետա.ռու»-ն։

Կնոջ խոսքով՝ ընկերները նրան խորհուրդ են տվել դիմել Գինեսի ռեկորդների գրքի հանձնաժողովին՝ Սեմի տարիքը գրանցելու համար։ Չարլին, հետեւելով խորհրդին, հարցում է ուղարկել եւ պարզել, որ իր ընտանի կենդանին իսկապես աշխարհի ամենատարեց կատուն է։

«Ինձ ասացին, որ այս պահին ամենատարեց կենդանի կատուն 24 տարեկան է։ Այնուհետեւ սոցիալական ցանցերում ընկերներիս գրեցի. «Նա [Սեմը] կարող է հաղթել», - կիսվել է Բրիգսը:

Ամերիկուհին 2002 թվականին կատվին փողոցում է գտել։ Կենդանին շատ արագ դարձել է նրա ընտանիքի անդամը, եւ Չարլին այլեւս չի հիշում, թե ինչպես է ապրել առանց Սեմի։ Այժմ կինը փաստաթղթեր է պատրաստում ռեկորդի պաշտոնական գրանցման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ