News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի է Հայաստանի իշխող կոալիցիայի աշխատանքային խմբի կազմը, որը երկխոսություն կիրականացնի ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հետ։

Այսպես, Հանրապետական կուսակցությունից աշխատանքային  խմբում կընդգրկվեն խորհրդարանի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը եւ ֆինանսաբյուջետային հարցերով հանձնաժողովի ղեկավար Գագիկ Մինասյանը:

«Բարգավաճ Հայաստանը», իր ղեկավար Գագիկ Ծառուկյանի որոշմամբ, աշխատանքային խմբում կընդգրկի եվրաինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին եւ Վարդան Բոստանջյանին։

Իսկ ահա «Օրինաց երկիր» կուսակցությունն այդ հարցին մտադիր է անդրադառնալ վաղը։ Ոչ պաշտոնական տվյալներով, ընդդիմության հետ երկխոսող աշխատանքային խմբում կընդգրկվեն կուսակցության փոխնախագահ Մհեր Շահգելդյանը եւ պատգամավոր Խաչիկ Հարությունյանը։

Նշենք, որ այսօր Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Արմեն Արզումանյանն ասել էր, որ կոալիցիոն կուսակցությունները ձեւավորել են համապատասխան աշխատանքային խումբ, որի կազմում ընդգրկվել են երկուական ներկայացուցիչ յուրաքանչյուր կուսակցությունից: Նման խմբի ստեղծման պահանջ ներկայացրել էր ՀԱԿ-ը։ Նա,սակայն, չի շտապում մեկնաբանել իշխանությունների այս որոշումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ