News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելի արտաքին գործերի նախարար Յաիր Լապիդը Թուրքիայից պահանջել է փակել երկրում գործող ՀԱՄԱՍ շարժման գրասենյակները այն բանից հետո, երբ Իսրայելը հայտարարեց Հորդանան գետի արեւմտյան ափին Ստամբուլից ղեկավարվող շարժման 50 անդամների ձերբակալության մասին, գրում է Times of Israel-ը։

«Ստամբուլում ՀԱՄԱՍ-ի գրասենյակները կփակվեն: Մենք պետք է կանխենք այս նողկալի ահաբեկչական հարձակումներն Իսրայելի քաղաքացիների դեմ ամենուր եւ ցանկացած պայմաններում»,- ասել է Լապիդը: Նա կոչ է արել մյուս երկրներին հետեւել Միացյալ Թագավորության օրինակին, որն անցյալ շաբաթ հայտարարեց ՀԱՄԱՍ-ն ամբողջությամբ արգելելու մտադրության մասին։

«Աշխարհի ժողովուրդները պետք է վարվեն Բրիտանիայի պես եւ ՀԱՄԱՍ-ն օրենքից դուրս հայտարարեն»,- ասել է նա։

Լապիդը հայտարարություն է տարածել անմիջապես այն բանից հետո, երբ իսրայելական անվտանգության «Շին Բեթ» գործակալությունը հայտնեց, որ ջախջախել է ՀԱՄԱՍ-ի խոշոր բջիջը՝ ձերբակալելով դրա 50 գրոհայինի։ Ըստ  «Շին Բեթ»-ի՝ ՀԱՄԱՍ-ի բջիջը Թուրքիայից ղեկավարել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Սալեհ ալ-Արուրին եւ կազմակերպության անդամ Զախարիա Նաջիբը։

Ե՛վ ալ-Արուրին, ե՛ւ Նաջիբն ապրում են Թուրքիայում, որը երկարամյա սերտ հարաբերություններ ունի ՀԱՄԱՍ-ի հետ: Հաշվի առնելով Թուրքիայի հետ ունեցած կապերը՝ Իսրայելը, ինչպես հաղորդվում է, զերծ էր մնում ձերբակալությունների մասին հայտարարությունից, քանի դեռ Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալված իսրայելցի զույգն ազատ չէր արձակվել, հաղորդում է Kan TV-ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ