News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 28
USD
448.18
EUR
479.46
RUB
6.83
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը առցանց ասուլիսի ժամանակ հստակ չպատասխանեց Armdaily.am-ի հարցին՝ Հայաստանը գրավոր ընթացակարգով արդյո՞ք դիմել է Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին՝ համապատասխան պայմանագրով սահմանված պարտավորությունների կատարման հարցով, արդյո՞ք նրանք կատարում են այդ պարտավորությունները ՀՀ նկատմամբ:

«Չգիտեմ՝ այդ ինֆորմացիան հրապարակվել է, թե ոչ, բայց մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ, այո, թե՛ ՌԴ-ին, թե՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք: Նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակում է տեղի ունենում՝ Ադրբեջանի զինուժը ՀՀ տարածք է ներխուժել, եւ մենք շարունակում ենք քննարկումները, գտնում ենք, որ Ադրբեջանի պահվածքի էֆեկտիվ միջազգային գնահատականի ուղիներ փնտրենք եւ գտնենք: Այս առումով մենք մեզ չենք սահմանափակելու, ՀՀ-ն հետեւողականորեն իր իրավունքները պաշտպանելու է բոլոր ատյաններում:

Մենք դրա հետ չենք հաշտվելու, հարկադրանքի քաղաքականությունը ՀՀ-ն չի ընդունելու՝ պատերազմում հաղթողի իրավուն միջազգային առումով չկա: ՀՀ-ն սուվերեն պետություն է, նաեւ ԱԽ նիստում արտահայտեցի մեր կառավարության ու ժողովրդի կամքը՝ պաշտպանելու ինքնիշխանությունը, անկախությունը, պետականությունը, այո, նաեւ՝ ժողովրդավարությունը: Դա չի նշանակում, թե մենք բանակցային օրակարգերում՝ սահմանազատում, կոմունիկացիաների բացում, Ղարաբաղի հարցի կարգավորում, խաղաղության բանակցություն, որեւէ տեղում դեստրուկտիվ չենք պահելու:

Կարծում եմ՝ պետք է լուծումների գնալ, մեր առաքելությունն է, մենք գնալու ենք, բանակցելու ենք, չարչարվելու ենք, պատասխանատվություն ենք մեր վրա վերցնելու եւ գնալու ենք լուծումների, բայց դա չի նշանակում, թե ՀՀ-ն հարկադրանքի ներքո է գործելու. Հայաստանը չի գործելու հարկադրանքի ներքո: Մենք բոլոր հասու միջազգային ձեւաչափերն ու լծակներն օգտագործելու ենք մեր իրավունքները պաշտպանելու համար»,- հայտարարեց Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ի կողմից ֆինանսավորվող կենսալաբորատորիաները գտնվում են Հայաստանում, Ղազախստանում եւ Կենտրոնական Ասիայում․Լավրով
«Մենք այս երկրների հետ քննարկում ենք այդ խնդիրները երկկողմանի հիմունքներով եւ ՀԱՊԿ-ի միջոցով․․․
Յուրի Խաչատուրովը Մոսկվայում է՝ ՀԱՊԿ 30-ամյակի հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու նպատակով. 168.am
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նախկին գլխավոր ․․․
ՀԱՊԿ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը կանցկացվի 2022 թ. չորրորդ եռամսյակում՝ Հայաստանում
Նիստի մասնակիցները հավանության են արժանացրել համատեղ պատրաստության պլանավորման, բազային ուսումնամեթոդական և գիտահետազոտական…
Արեւմուտքը շանտաժի է ենթարկում ՀԱՊԿ-ում Ռուսաստանի դաշնակիցներին
Արեւմտյան երկրները նպատակաուղղված աշխատանք են տանում ՀԱՊԿ երկրների միջեւ դաշնակցային հարաբերությունները խափանելու համար․․․
ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը մայիսի 24-ին կկայանա
ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այս տարվա մայիսի 24-ին, Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ, տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի կունենա․․․
ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի խորհուրդը հունիսին Երեւանում կանցկացվի
Հունիսի 6-ին Երեւանում կունենանք ՀԱՊԿ ԽՎ խորհուրդ․․․
Ամենաշատ