News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Ես հետադարձ մտածում եմ՝ ես ի՞նչ պետք է անեի, ի՞նչն եմ սխալ արել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 23-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես մտադրվել էի նոյեմբերի 9-ի կապակցությամբ ուղերձով հանդես գալ եւ բացել մի շարք մանրամասներ պատերազմի հանգամանքներից, բանակցային գործընթացից:  Ես սկսեցի գրել, հասա իմ մտածած պատմության կեսին եւ ուղերձի կեսը մոտավորապես 80 էջ ստացվեց: Հետո քննարկեցինք եւ որոշեցինք, որ Հայաստանի եւ Արցախի շահերի համար ձեռնտու չի սա բարձրաձայնելը:

Հիմա հետահայաց, եթե իմանայինք, որ այսպես է լինելու ամեն ինչ, գուցե ճիշտ կլիներ գալ, ժողովրդին ասել՝ ժողովուրդ, մենք պետք է այս-այս բաներից հրաժարվենք:

Ես սեպտեմբերի 27-ին ԱԺ-ում հայտարարել եմ, որ պատերազմը կարող ենք դադարեցնել, եթե դա անենք: Հիմա հետահայաց, կարող ենք ասել, որ գուցե ճիշտ այն էր, որ ես ասեի՝ ես գնում եմ պատերազմը կանգնեցնում եմ էս գնով եւ հազարավոր մեր երիտասարդների կյանքը խնայում եմ:

Բայց այստեղ խնդիրը գիտե՞ք  որն է, որ չգիտես, զիջման կետը որն է, որտեղ կկանգնի: Եթե նույնիսկ որեւէ իշխանություն համոզված լիներ, որ ինչ-որ X կետում կանգնելու է, գուցե թե այդ վճռականությունն ունենար: Այսօր էլ է այդպես: Ողբերգությունն այն է, թե մեկ զիջում անելուց հետո հաջորդ զիջումն անելու անհրաժեշտություն լինելու է, թե չի լինելու: Այսինքն այս բոլոր օրակարգերի էլի լինելու էին, նույնիսկ եթե մենք ասեինք՝ համաձայն ենք ամեն ինչին, եկեք կանգնենք:

Այստեղ համակարգային պրոբլեմ կա, որը վերաբերում է մեր պետության դիմադրողականությանը, մենք ժամանակը ոնց ենք օգտագործել, որ երբ հարվածը ստանալու լինենք, ոնց կկարողանանք պահել այդ հարվածը»,-ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով, այստեղ նույնիսկ հարցը հաշվարկի մեջ չի, այլ 30 տարվա պայքարից հրաժարվելու մեջ է. «Մենք այդքան զրկանք ենք կրել նպատակին հասնելու համար եւ գալ, ասել՝ ժողովուրդ ջան, եկեք էդ ամեն ինչից հրաժարվենք, էդ զրկանքը իզուր ենք կրել: գուցե դա էր ճիշտը, ես չգիտեմ:

Այսօր էլ այդ ընտրանքի առջեւ ենք, մեզ անընդհատ խփում են, ասում են՝ Զանգեզուրի միջանցք: Ի՞նչ Զանգեզուրի միջանցք: Ասում են՝ չտաք, ուժով ենք բացելու: Ո՞նց եք բացելու: Ասում են, որ մենք համաձայնվենք, որ քանի որ կարող են ուժով բացել, եկեք համակերպվենք, տանք: Հիմա մենք պետք է ասենք՝ ժողովուրդ ջան, եկեք այդ միջանցքը տա՞նք»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ