News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Ես ուզում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե հայտարարություններով, այլ հստակ գործողություններով պատասխանեն՝ իրանք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետականությունը ոչնչացնե՞ն, շարունակե՞ն հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Այս մասին առցանց ասուլիսի ընթացքում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ է հնարավոր Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, եթե Անկարան նույնպես միջանցքի տրամադրման նախապայման է առաջ քաշում:

«Մենք ուզում ենք կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ, մենք չենք կարող քննարկել միջանցքի հարց, ուզում ենք կոմունիկացիաների բացման հարց քննարկել: Կա էսպիսի մի բան՝ Հայաստանը մխրճվել ա թուրքական աշխարհի մեջ, որի մի մասն էլ ՀԱՊԿ-ի մեր գործընկերներն են, եւ կա ընկալում, որ ճանապարհ Հայաստանը չտա: Անկեղծ ասած, ես լավ չեմ հասկանում, թե ինչի Հայաստանը պետք է ճանապարհ չտա, բայց ես նաեւ չեմ հասկանում, թե ինչի պետք է միջանցք տա:

Բայց մենք անկեղծ մի հարց ենք ուզում տալ Թուրքիային եւ Ադրբեջանին, եւ ուզում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ թե հայտարարություններով, այլ հստակ գործողություններով պատասխանեն՝ իրանք ուզում են հայ ժողովրդին ոչնչացնե՞ն, հայկական պետականությունը ոչնչացնե՞ն, շարունակե՞ն հայերի ցեղասպանության քաղաքականությունը: Եթե այո, մեզ ի՞նչ ընտրություն ա մնում՝ բացի դիմադրությունը, եթե ոչ, ուրեմն իրենք ճիշտ են, որ պատմական շանս կա էս տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու: Մեզ թուրք ու նման բաներ ասելով չեն կանգնեցնի, որովհետեւ նրանք, ովքեր այդ բառապաշարը մտցրել են մեր մտածողության մեջ, ուզում են, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը միշտ մնա մատաղացու գառի կարգավիճակում»,- նշեց Փաշինյանը:

Հետո վարչապետն ասաց, որ երբ գրառում էր կատարել ֆեյսբուքյան իր էջում ասուլիս հրավիրելու մասին, մարդկանց արձագանքը հասկանալու համար գրառման մեկնաբանություններն է սկսել կարդալ, եւ իրեն պարզապես ապշեցրել է երիտասարդ մի կնոջ գրառումն ու նրա էջում տեղադրված նկարին կից գրառումը:

«Երբ հայտարարեցի ասուլիսի մասին, մի պահ մտա, տեսնեմ՝ ինչ մեկնաբանություններ կան: Երիտասարդ մի կին գրել էր՝ մեզ պետք չեն դատարակ խոսակցություններ, մեզ պետք է խաղաղություն, որը մենք չունենք: Նրա պրոֆիլի նկարում հարսանեկան նկարն էր, cover photo-ն՝ իր եւ իր երեխայի նկարն էր, իսկ հարսանեկան նկարի տակ գրառում էր՝ «թուրքն իմ թշնամին է»: Ես ապշեցի՝ ենթագիտակցային մեր ամբողջ պռոբլեմատիկան այստեղ ամբողջապես արտահայտված էր: Սրանով բոլոր հարցերի պատասխանը տրված ա: Երբ խոսում էի թշնամանքը կառավարելու մասին, ասում էին՝ թուրքը մեր թշնամին ա՞, թե չէ, բայց էսօր՝ մի քննարկման ժամանակ, խորհրդականս ասաց՝ այդ հարցադրումը մեր իրականության ամենամեծ խնդիրն ա, որովհետեւ եթե որեւէ մեկն ուզում ա այլընտրանքային միտք արտահայտել, կա մի շատ հուսալի գործիք՝ ասելը, որ դու թուրք ես, ծառայում ես թուրքին, եւ ինչ-որ մեկը մեզ կառավարում ա այդ նախադասությամբ: Մենք հազարամյակի ընթացքում ժամանակ առ ժամանակ հայտնվում ենք մատաղացու գառի կարգավիճակում, որը չի կարողանում ինքն իր կարգավիճակը հաղթահարի, որովհետեւ իրեն վերադարձնում են մատաղացուի տեղն ու ասում են՝ դու թուրք ես»,- ասաց Փաշինյանը:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ