News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

SpaceX-ի` DART (Double Asteroid Redirection Test) զոնդով  Falcon 9 կրող հրթիռը, որը նախատեսված է Երկրի պոտենցիալ վտանգավոր տիեզերական օբյեկտներից իր տեսակի մեջ առաջին պաշտպանությունը փորձարկելու համար, մեկնարկվել է ԱՄՆ-ում: Հեռարձակումն իրականացվում է Օդագնացության եւ տիեզերագնացության ազգային վարչության (NASA) կայքում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Հրթիռն արձակվել է Կալիֆորնիայի Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայից երեքշաբթի` տեղական ժամանակով 22:21-ին։

Բաց տիեզերք արձակումից հետո DART զոնդը կառանձնանա Falcon 9-ից եւ կթռնի Դիդիմ-Դիմորֆ կրկնակի աստերոիդի ուղղությամբ, որը, ինչպես Երկիրը, պտտվում է Արեգակի շուրջը։ Սպասվում է, որ սարքը 2022 թվականի աշնանը մոտ 24 հազար կմ/ժ արագությամբ կբախվի դրանցից փոքրին՝ Դիմորֆին։ Փորձագետներին բարդ խնդիր է սպասվում, նշում են NASA-յում։

«Աստերոիդը, որին մենք փորձում ենք բախվել, ֆուտբոլի մարզադաշտի չափ է, եւ մենք պետք է մտնենք դրա մեջ սառնարանի չափի օբյեկտով»,- նախօրեին ասել է NASA-ի մոլորակագիտության բաժնի ղեկավար Լորի Գլեյզը:

Տիեզերանավի հարվածի արդյունքում Դիմորֆի ուղեծիրը, որը պտտվում է ավելի մեծ 760 մ երկարությամբ Դիդիմի շուրջը, ստիպված կլինի աննշան շեղվել։ Գիտնականներն ակնկալում են, որ դա բավարար կլինի, որպեսզի նրանք կարողանան Երկրից աստղադիտակներով արձանագրել շեղումը: Փորձի նպատակն է մշակել տեխնիկա, որի օգնությամբ ապագայում մոլորակի համար իսկապես վտանգավոր աստերոիդների հայտնվելու դեպքում մասնագետները կարող են փոխել դրանց շարժման հետագիծը։

Զոնդի բոլոր համակարգերի շահագործման համար այն համալրված կլինի վերջին սերնդի արեւային մարտկոցներով, որոնց փոխակերպումն այս տարի իրականացվել է Միջազգային տիեզերակայանում։ Զոնդի վրա կլինի նաեւ LICIACube (Light Italian Cubesat for Imaging Asteroids) արբանյակը, որը մշակվել է Argotec ընկերության կողմից: Գիտնականների պլանների համաձայն՝ բախման օրվանից 10 օր առաջ DART-ն այն կթողարկի աստերոիդը լուսանկարելու համար, իսկ LICIACube-ը Դիմորֆի հետ զոնդի բախումը ֆիքսելու լրացուցիչ միջոց կդառնա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ