News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Մասնավոր բաժնետիրական ներդրումներ կատարող ԵՄ-Հայաստան ՓՄՁ հիմնադրամը, որը  կառավարվում է Ամբեր Կապիտալ Արմենիայի կողմից և հովանավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ու Եվրոպական միության (ԵՄ) կողմից, Պարտիզակ համայնքում (Արագածոտնի մարզ) շահագործման է հանձնել 4 ՄՎտ հզորությամբ ֆոտովոլտային (ՖՎ) արևային էլեկտրակայան։

Էլեկտրակայանը պատկանում է «Սոլիս» ՍՊԸ-ին, որը հիմնադրամը ձեռք է բերել 2020 թվականի վերջին՝ որպես արևային էլեկտրակայան կառուցելու և շահագործելու լիցենզիա ունեցող ընկերություն։ Շինարարական աշխատանքներն իրականացրել է «Էկովիլ» ընկերությունը, իսկ ծրագրի ֆինանսավորումը տրամադրվել է Ամերիաբանկի կողմից։

Էլեկտրակայանի տարեկան ակնկալվող ընդհանուր արտադրությունը մոտ 7.8 ԳՎտժ է, որը համարժեք է 2,000 տնային տնտեսության տարեկան էլեկտրաէներգիայի սպառմանը։ Էլեկտրակայանի աշխատանքի արդյունքում ածխաթթու գազի արտանետումների խնայողությունը կազմելու է տարեկան մոտ 3,200 տոննա՝ համարժեք մոտավորապես 120,000 ծառ տնկելուն կամ 1,000 մեքենա ճանապարհներից դուրս բերելուն: Շինարարական աշխատանքների ընթացքում տեղական համայնքի համար ստեղծվել է մոտ 100 աշխատատեղ՝ նպաստելով գյուղական բնակավայրերի զարգացմանը:

Ի լրումն Հայաստանի կանաչ օրակարգի խթանմանը, կայանը նպաստում է երկրի էներգետիկ համակարգը վերահավասարակշռելուն՝ նվազեցնելով կախվածությունը ներմուծվող էներգիայի աղբյուրներից և երկիրը դնելով էկոլոգիապես մաքուր ու կայուն ապագայի հիմքերի վրա:

Ամբեր Կապիտալ Արմենիայի գործադիր տնօրեն Անուշավան Սիմոնյանը նշեց. «Մեր առաջին արևային կայանի շահագործումը կարևոր ձեռքբերում է հիմնադրամի ներդրումային ռազմավարության համար, որի հիմնական բաղադրիչներից մեկն է Հայաստանում բնապահպանական և սոցիալական կառավարման ամենաբարձր չափանիշներով վերականգնվող էներգիայի առաջատար պորտֆել ստեղծելը: Չնայած COVID-19 համաճարակի հետևանքով առաջացած դժվարություններին՝ նախագիծն ավարտվեց յոթ ամսից քիչ ժամանակահատվածում՝ շրջակա միջավայրի, առողջության և անվտանգության չափանիշների խստիվ պահպանմամբ: Մենք շատ գոհ ենք արդյունքներից և ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Էկովիլի և Ամերիաբանկի մեր գործընկերներին հաջող համագործակցության համար: Վերականգնվող էներգիան մնում է Ամբեր Կապիտալի առաջնահերթություններից մեկը, և մենք կշարունակենք ներդրումներ կատարել այս ոլորտում՝ օգնելով Հայաստանին անցում կատարել դեպի ցածր ածխածնային, կենսունակ տնտեսություն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Վանաձորում, Օձունում, Գյումրիում, Երևանում
Վերատեղադրված գազատարը գործող գազատարին ներմիացման աշխատանքներ…
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ղազախստանը ցանկանում է Բաքու-Սուփսա նավթամուղով տարեկան մինչև 5 մլն տոննա ղազախական նավթ տեղափոխել
2024 թվականի մարտին ղազախական KMG-ի և ադրբեջանական SOCAR-ի միջև․․․
Գումար է հատկացվել Շամիրամ համայնքի գազիֆիկացումն ապահովելու նպատակով
Շամիրամ համայնքի գազիֆիկացման աշխատանքների նախագծանախահաշվային…
Նավթը չափավոր թանկանում է նախորդ օրվա անկումից հետո
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի հունիսյան ֆյուչերսների արժեքը․․․
Brent տեսակի նավթը նվազել է մինչև 89,52 դոլար մեկ բարելի դիմաց
Երեքշաբթի օրը այդ պայմանագրերը նվազել են 0,08 դոլարով
Ամենաշատ