News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սյունիքի մարզի՝  Կապան, Մեղրի, Տեղ, Տաթև, Գորայք, Քաջարան, Սիսիան համայնքների  ղեկավարներին, ինչպես նաև Գորիս համայնքի ղեկավարի տեղակալին:

Վարչապետի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նախքան մարզին վերաբերող հարցերի քննարկումը, վարչապետը շնորհավորել է  հանրապետության բոլոր համայնքների նորընտիր ղեկավարներին: «Ուրախ եմ արձանագրել, որ ընտրական ինստիտուտի նկատմամբ հետևողական և շարունակական կերպով մեր հանրության վստահությունը մեծանում է: Սա եղել է մեր քաղաքական թիմի  և կառավարության կարևոր հանձնառությունը, և մենք այդ ճանապարհով գնալու ենք:

Իհարկե, մեր ընտրական համակարգը կատարյալ չէ, աշխարհում չկա էլ կատարյալ ընտրական համակարգ, բայց կարևոր է արձանագրվի՝ քաղաքացին վստահ լինի, որ իր ընտրությունն է որոշիչը: Անկախ նրանից, թե որ դեպքում ինչքան դա դուր կգա իշխանությանը, ինչքան դուր կգա ընդդիմությանը՝ ժողովուրդը պետք է իմանա, որ ինքը որոշիչ ուժ է, և սա չափազանց կարևոր գործոն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է նման ձևաչափերով հանդիպումների անցկացման կարևորությունը՝ նաև համայնքների խոշորացման գործընթացի համատեքստում: «Գուցե ընդհանրապես ընդհանրական ձևաչափի մասին մտածենք, որպեսզի կարողանանք կառավարության և տեղական ինքնակառավարման ինստիտուտի գործակցությունն ավելի համակարգված իրականացնել»,- նշել է վարչապետ Փաշինյանը:

Անդրադառնալով Սյունքի մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրանք կառավարության ամենօրյա ուշադրության կենտրոնում են: Այդ առումով վարչապետը կարևորել է պաշտոնական՝ առաջին աղբյուրից տեղեկատվություն տրամադրելու գործընթացի պատշաճ իրականացումը: «Անհրաժեշտ է տրամադրել ամբողջական ինֆորմացիա՝ ինչ է կատարվում, ինչու է կատարվում,  ինչ սպասել, ինչ չսպասել: Գիտեք, ցավոք, տեղեկատվական դաշտում միշտ չէ, որ ճիշտ տեղեկատվություն է շրջանառվում:  Պետք է բոլորս կարողանանք իրողությունները հստակ գնահատել, կարողանանք տարբերել կեղծ տեղեկատվությունը ճիշտ տեղեկատվությունից»,- ընդգծել է վարչապետը՝ հավելելով, որ ընդհանրապես և՛ ներքին, և՛ արտաքին բազմաթիվ հարցերում Հայաստանի բոլոր պետական և ինքնակառավարման մարմինները պետք է գործեն համաժամանակյա, որովհետև խոսքը պետական և ազգային շահերի պաշտպանության մասին է:    

Այնուհետև հանդիպմանը քննարկվել են կառավարություն-տեղական ինքնակառավարման մարմիններ համագործակցությանը, Սյունիքի համայնքներում կառավարության կողմից իրականացվող ծրագրերի ընթացքին, այդ թվում՝ ուղղված ենթակառուցվածքների բարելավմանն ու զարգացմանը: Կարևորվել է կառավարության հնգամյա ծրագրի, ինչպես նաև ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակում նախատեսվող լայնածավալ ծրագրերի արդյունավետ իրականացումը, ինչն էապես կնպաստի մարզի և համայնքների զարգացմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:

Վարչապետն անդրադարձել է  նաև տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային ապաշրջափակման, ինչպես նաև սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա իրականացնելու հնարավորություններին:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ