News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի նորանշանակ դեսպան Վիկտոր Ռիխտերին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ շնորհավորելով Վիկտոր Ռիխտերին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը համոզմունք է հայտնել, որ դեսպանի գործունեությունը մեծ ներդրում կունենա հայ-գերմանական հարաբերությունների հետագա զարգացման գործում։

Զրուցակիցները քննարկել են երկու երկրների միջև առևտրատնեսական կապերի ակտիվացման, հատկապես՝ էներգետիկայի, կրթության և գիտության, մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները: Այս առումով ընդգծվել է Ֆինանսական և տեխնիկական համագործակցության հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի դերակատարությունը:

Անդրադարձ է նաև կատարվել Հայաստանում ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Ընդգծվել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների կարևորությունը, որոնք միջազգային հեղինակավոր դիտորդական առաքելությունների կողմից գնահատվել են որպես ազատ և թափանցիկ:

Վիկտոր Ռիխտերը նշել է, որ Գերմանիան շարունակելու է նպաստել Հայաստանում անցկացվող ժողովրդավարական բարեփոխումներին, հատկապես՝ քաղաքացիական հասարակության ինստիտուտների ամրապնդմանը:

ՀՀ ԱԳ նախարարը Գերմանիայի դեսպանին է ներկայացրել վերջին օրերին ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ իրականացված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և շեշտել միջազգային հանրության պատշաճ ու հասցեական արձագանքի կարևորությունը՝ բացառելու իրավիճակի հետագա լարումն ու Ադրբեջանի կողմից նոր սադրիչ գործողությունները։

Զրուցակիցները կարևորել են խաղաղ բանակցությունների միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական ու համապարփակ կարգավորումը: Դեսպան Ռիխտերը հաստատել է Գերմանիայի աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջնորդական ջանքերին:

Ի թիվս հրատապ լուծում պահանջող հումանիտար հարցերի՝ կարևորվել է հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց շուտափույթ հայրենադարձումը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից. Եղիշե Կիրակոսյան
Ադրբեջանի պնդումների ճնշող մեծամասնությունը բացարձակ դուրս է դատարանի իրավազորության շրջանակից…
Ամենաշատ