News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վերջին օրերի ընթացքում ՀՀ Ազգային ժողովում ակտիվ քննարկվում է 2022 թվական պետական բյուջեի նախագիծը։ ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ 2022 թվականի բյուջետայի նքաղաքականությունն իրականացվելու է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի առաջնահերթություններիցելնելով, համաձայն որի՝ ՀՀ կառավարությունը թիրախավորում է երկարատև բարձր տնտեսական աճի ապահովումը՝ առնվազն տարեկան 7%, իսկ բարենպաստ արտաքին միջավայրի դեպքում 9%։ Կառավարությունը չի էլ թաքցնում, որ 7 տոկոսանոց տնտեսական աճն ապահովող հիմնական ուղղություն հանդիսանալու է Ամուլսարի հանքի շահագործումը, քանի որ կառավարության նախանշած մյուս ոլորտային ցուցանիշների մասով՝ 2022 թվականի համար թիրախներն ուղղակի բացակայում են։ Հաջորդ տարվա համար նման բարձր ցուցանիշին հասնելու համար անհրաժեշտ է ունենալ արդեն իսկ հաստատված խոշոր ներդրումային նախագծեր, որոնք չկան։

Հարկ է հիշեցնել, որ ՀՀ կառավարությունը իր 2021-2026 թվականների ծրագրով, բացի 7 տոկոսանոց աճից, խոստացել է, որ ՀՆԱ-ի մեջ ՓՄՁ-ի տեսակարար կշիռ կկազմի 55 տոկոս, մշակող արդյունաբերությանը՝ 15 տոկոս, ՏՏ ոլորտինը՝ 6-7 տոկոս և այլն, սակայն այս ցուցանիշներին հասնելու համար 2022 թվականի պետական բյուջեում ոչինչ չկա։ Այսինքն՝ գործող իշխանություններն իրենց առջև խնդիր էին դրել փոխել մեր տնտեսության կառուցվածքը և որակը, սակայն 2022 թվականի պետական բյուջեի նախագծում որակական փոփոխությունների մասով հստակ և չափելի ցուցանիշներ չկան։ Եթե ցանկանում ենք, որ 2026 թվականին մեր մշակող արդյունաբերության տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ հասնի 15 տոկոսի, ապա 2022 թվականի համար պետք է ունենանք կոնկրետ նպատակադրում։ Հակառակ դեպքում, ստացվում է, որ Հայաստանի տնտեսությունը կարող է ի հաշիվ հանքարդյունաբերության ապահովել տնտեսական աճ, սակայն այդ աճից քչերը կօգտվեն, և էլ ավելի կխորացնենք մեր կախվածությունը հանքարդյունաբերության ոլորտից։

Միաժամանակ, եթե ցանկանում ենք ճիշտ պլանավորել 2022 թվականի տնտեսական աճը, ապա անհրաժեշտ է ճիշտ գնահատել այս տարվա սոցիալ-տնտեսական վիճակը, քանի որ թույլ տնտեսական բազայով անհնար է 7 տոկոսանոց աճ ապահովել։

Ուշագրավ է, որ ԱԺ-ում քննվող բյուջեի նախագծի համաձայն՝ այս տարին փակելու ենք 6,5 տոկոսանոց աճով, այն դեպքում, երբ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին Հայաստանի տնտեսական ակտիվությունը շարունակում է նվազել՝ հասնելով 4,4 տոկոսի։ Տեղին է հիշեցնել, որ 2021 թվականի համար հաստատված պետական բյուջեով կառավարությունը պետք է ապահովեր 4,8 տոկոս աճ։ Այսինքն՝ գործող իշխանությունները ձախողել են 2021 թվականի համար հաստատված պետական բյուջեի տնտեսական աճը, սակայն 2022 թվականի համար պլանավորում ենբարձր՝ 7 տոկոսանոց աճ, որն իրատեսական չէ։

Արամ Աճեմյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ