News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը

Հունական Սալոնիկ քաղաքի հասարակական տրանսպորտում տեղադրված «Շուշին Ադրբեջան է» գրությամբ ադրբեջանական գովազդը հեռացվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է հունական Greek City Times լրատվական կայքը:

Հունական աղբյուրը, մասնավորապես, հայտնել է, որ Ադրբեջանն օգտագործում է իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ օկուպացված հայկական Շուշին որպես ադրբեջանական ներկայացնելու համար։

Նշվում է նաեւ, որ դա չի վրիպել Հունաստանի հայ համայնքի ուշադրությունից։ Հայ համայնքը տեղական իշխանություններին խնդրել է հեռացնել գովազդը, ինչն արվել է առանց վարանելու։

Պարբերականին հետաքրքրել է նաեւ, թե ինչու է ընդհանրապես թույլատրվել նման գովազդի տեղադրումը։

«Ադրբեջանի զինված ուժերը 2020 թվականին Լեռնային Ղարաբաղի պատերազմի ժամանակ գրավել են պատմական հայկական Շուշին», - արձանագրել է Greek City Times-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ