
Xiaomi-ն պատրաստվում է իր առաջին էլեկտրական մեքենան ներկայացնել 2024 թվականին: Այս մասին հայտնում է Laoyaoba չինական պարբերականը, գրում է «LentaRu»-ն։
Վերլուծաբաններն ուսումնասիրել են Xiaomi-ի կողմից ներկայացված երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը՝ նշելով, որ նոր տեխնոլոգիաների եւ արտադրանքի հետազոտությամբ եւ մշակմամբ զբաղվող աշխատակիցների թիվը գերազանցել է 13 հազարը։ Այս ցուցանիշը կազմում է կորպորացիայի աշխատակիցների ընդհանուր թվի 44 տոկոսը։ Բացի այդ, բացահայտված տվյալներից հայտնի է դարձել, որ ավտոմոբիլային ստորաբաժանումում աշխատում է ավելի քան 500 մասնագետ։
Փաստաթղթերի համաձայն՝ Xiaomi ապրանքանիշի ներքո առաջին մեքենաների ստեղծման աշխատանքներն ընթանում են ըստ պլանի։ Զեկույցից հայտնի է դարձել էլեկտրական մեքենաների թողարկման ժամկետները, օրինակ՝ մեքենաների սերիական արտադրությունը կսկսվի 2024 թվականի առաջին կիսամյակում։