News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Դրան հաջորդող ամիսներին կհանվի մյուս՝ հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի եւ այլ ապրանքների ներկրման արգելքը: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ին լրանում է:

«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրրվեց՝ արդյոք կառավարությունը մտադիր է հանել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Քննարկման մեջ է, մենք ամեն ինչ անում ենք, որ չթույլատրվի: Այսինքն՝ եթե գտնում ենք, որ թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելը մեր տնտեսության, տեղական արտադրության վրա դրական էֆեկտ է ունեցել ու կարող է ունենալ, համոզված եմ, որ դրա վերաբերյալ նորմալ վերլուծություն հասարակությանը կներկայացվի»:
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ որոշումն ընդունելու են կառավարության մեր գործընկերները։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին՝ արդյոք դրական էֆեկտ ունեցել է, թե ոչ, պատգամավորն արձագանքեց՝ նշելով, որ դա պարզելու համար խորը վերլուծություն է պետք անել. «Լիահույս եմ, որ ցանկացած որոշման դեպքում, եթե խոսում ենք տնտեսական նպատակահարմարությունից, կներկայացվի հիմնավոր վերլուծություն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ