News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Արթիկի, Անիի, Արագածի, Ապարանի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի, Սևանի, Հրազդանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Նոյեմբերյանի, Իջևանի, Բերդի, Աբովյանի, Թալինի, Եղեգնաձորի, Վայքի տարածաշրջաններում՝ անձրև։

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Գորիս-Սիսիան ավտոճանապարհին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 5 մետր։ Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:

Տպել
Ամենաշատ