News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Սահմանադրական դատարանում այսօր՝ նոյեմբերի 25-ին, ՀՀ առողջապահության նախարարի՝ պարտադիր պատվաստումների եւ թեստավորումների հրամանի սահմանադրականության հարցը մինչեւ քննելը ՍԴ դատավոր Արեւիկ Պետրոսյանը նկատեց՝ որպես պատասխանող կողմ ներգրավված Ազգային ժողովի ներկայացուցիչ  Մերի Մոսինյանի լիազորագիրը թերի է ներկայացված։

Դատավոր Պետրոսյանն ասաց՝ օրինակ՝ նախարարի լիազորագրի վրա ամիս-ամսաթիվ այս օրով է դրված, ՍԴ-ն երեկ է ստացել ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գրությունը, որով Մերի Մոսինյանը նշանակվել է որպես ԱԺ ներկայացուցիչ, սակայն այդ  գրության վրա ոչ ամիս-ամսաթիվ կա, եւ ոչ էլ համար։

ԱԺ ներկայացուցչի կարծիքով էլ՝ եթե փաստաթուղթը երեկ է ուղարկվել, ապա պետք է դիտարկվի երեկվա ամսաթվով։

Արեւիկ Պետրոսյանն էլ արձագանքեց, որ բոլոր լիազորագրերի վրա կան ամիս-ամսաթվեր։

Դատավոր Երվանդ Խունդկարյանն էլ իր հերթին նշեց, որ ՍԴ-ն պետք է համոզվի՝ արդյոք տրվե՞լ է հենց իր լիազորությունների ժամանակահատվածում, թե՞ ոչ. «Աշխատեք վարքագիծ դարձնել, այս գրությունը լիազորագիր է, այն պետք է պարունակի նաեւ տրման ժամկետ»։

Այնուամենայնիվ Սահմանադրական դատարանը որոշեց անցնել գործի քննությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ