News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում պարտադիր զինվորական ծառայությունից ազատեց Արթուր Վյաչեսլավի Գրուզդևին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ նախագահի հրամանագրով Արթուր Գրուզդևին շնորհվել է ՀՀ քաղաքացիություն   և  այս պահին նա հանդես է գալիս Հայաստանի գեղասահքի ազգային հավաքական թիմում և  Հայաստանի Հանրապետության  դրոշի ներքո նախապատրաստվում է  մասնակցելու 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերին աշխարհի և Եվրոպայի առաջնություններին:

Արթուր Գրուզդևի  անձանագրի  վավերկանության ժամկետը չի կարող երկարացվել, քանի որ  2021-ի հոկտեմբերի 25-ից մեկնարկել է ձմեռային զորակոչը, իսկ Արթուր Գրուզդևի  հանդիսանում է  2021 թվականի ձմեռային զորակոչի զինակոչիկ: Նա հաշվառված է  ՀՀ ՊՆ Զ և ԶՀԾ կոմիսարիատում:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ