News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 18
Տեսնել լրահոսը


Մենք շարունակում ենք հանրակրթության ոլորտում կարևոր ու սկզբունքային բարեփոխումները եւ այս օրենքի ընդունումով մենք շատ մեծ եւ տեսանելի փոփոխություններ կուենանք հանրկրթության ոլորտում,: Այս մասին կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին:

«Մենք ուզում ենք, որ դպրոցի տնօրենը կենտրոնանա կրթության բովանդակության վրա ու հնարավորինս քիչ զբաղվի դուռ-լուսամուտ-տանիք-խողովակ-«մետլախ» ու այլ հարցերով, դրա համար մենք դպրոցի վարչատնտեսական մասի կառավարումն առանձնացնում ենք կրթական մասից», - ասաց նա:

Վարչապետի խոսքով՝ կրթական քաղաքականությունը հանրակրթության ոլորտում պետության ռազմավարական նշանակություն ունեցող քաղաքականությունն է ու այդտեղ պետք է կառավարությունը ունենա որոշակի լծակներ՝ վարելու այդ քաղաքականությունը:

Նա ասաց, թե նշանակված տնօրենները մեկ տարվա ընթացքում լինելու են անձեռնմխելի, իսկ մեկ տարուց հետո խորհուրդները հնարավորություն կունենան նրանց անվստահություն հայտնել:

Նիկոլ Փաշինյանի խոսքով, ներառական կրթության հատվածում նախատեսում են ֆինանսավորման նոր և լրացուցիչ մեխանիզմներ։ Նա նկատեց, որ դեպքեր կան, որ դպրոցի տնօրենը տասնյակ տարիներով տնօրեն է, և եթե մարդ որակյալ աշխատանք է կատարում, սիրում է իր աշխատանքը, պետության սահմանած նշաձողերը ապահովում է, ապա կարող է աշխատել։

«Սա լրջագույն բարեփոխում է: Իհարկե, հեշտ չի լինելու, որովհետև ամեն փոփոխություն խնդիրներ է բերելու, բայց մենք պետք է ունենանք վճռականություն՝ այդ ճանապարհով գնալու», - հայտարարեց Փաշինյանը:

Նշենք, որ կառավարությունն իր այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում հավանություն տվեց «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունների նախագծին եւ այն համարեց անհետաձգելի:

Տպել
Ամենաշատ