News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Մենք դեպքեր ունենք, երբ մարդիկ տասնյակ տարիներով դպրոցի տնօրեն են: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք ասում ենք, որ աշխատանքը պետք է չափվի. Եթե տեսնում ենք, որ մարդը որակյալ աշխատանք է կատարում, սիրում է իր աշխատանքը եւ պետության սահմանած նշաձողերը հաղթահարում է, թող 30 տարի աշխատի, ինչի՞ ենք խնդիր դնում, որ չպետք է աշխատի: : Ընդ որում նոր մրցույթներ անելու անհրաժեշտություն չի լինի: Մենք տնօրենների ատեստավորման գործընթացներ ենք նախատեսում եւ սա շատ կարեւոր նրբություն է»,-ասաց նա:

Փաշինյանը հավելեց, որ կամավոր ատեստավորում անցած եւ իր գիտելիքով մինչեւ 50 տոկոսով իր աշխատավարձը բարձրացրած ուսուցիչը տարակարգերի համակարգով եւս 50 տոկոս կարող է ավելացնել. «Եթե կառավարությունը հետագայում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնելու որոշում կայացնի, մենք ունենք քաղաքական որոշում, որ միայն ատեստավորված ուսուցիչների աշխատավարձն է ավելանալու»,-ասաց նա:

Տպել
Ամենաշատ