News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Կառավարության այսօրվա՝ նոյեմբերի 25-ի նիստում որոշվեց 400 միլիոն դրամ հատկացնել Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամին` մարզային և համայնքային ենթակայության ենթակառուցվածքներում, բնակչության համար սոցիալական և կենսական նշանակություն ունեցող կարևորագույն, հրատապ ծրագրեր իրականացնելու համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասաց, թե այս մեթոդով կկարողանան ավելի հրատապ հարցեր լուծել. «Երբ Սյունիքում էինք, տեսանք, որ կաա անհրաժեշտություն Կապան-Ճակատեն ներհամայնքային տրանսպորտի, եւ գնվեց երկու «ՈւԱԶ» մակնիշի մեքենա, որոնք հիմա կանոնավոր ուղևորափոխադրմամբ են զբաղվում», - ասաց նա:

Նախարարի խոսքով՝ Սյունիքում 7 ճանապարհից մեկը` Տաթև-Աղվանին, ամբողջովին պատրաստ է ու երթևեկելի, գլխավոր դժվարությունը Տաթևի ձորի որոշակի հատվածներում է, և Տաթև-Լծեն ճանապարհը դրա համար է կառուցվում, որ շրջանցեն այդ հատվածը և ավելի շուտ դուրս գան Սիսիան։

«Մյուս վեց ճանապարհների վրա աշխատանքները բավականին ակտիվ տեմպով ընթանում են, բայց Ձեր հանձնարարությամբ հիմա ևս երեք ճանապարհ ենք դիտարկում։ Դրանք հիմա քննարկման փուլում են»,–հայտնեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Լարսը մինչև ապրիլի 19–ը ցերեկային ժամերին փակ կլինի բեռնատարների համար
Սահմանափակումները կգործեն մինչև ապրիլի 19-ը: Մնացած տրանսպորտային միջոցների համար երթևեկությունը կշարունակի իրականացվել անխափան...
Քննարկվել են Հյուսիս-հարավի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի մանրամասները
ԵՆԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է նաև Ասիական զարգացման բանկի...
Ամենաշատ