News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Չինական կողմը կտրականապես դեմ է չինական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցներին, հինգշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Չինաստանի առեւտրի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Շու Ցզյուեթինը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Չորեքշաբթի ԱՄՆ կառավարությունը չինական մի շարք ընկերություններ «սեւ ցուցակում» է ներառել` «ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության նկատառումներով», ասվում է ԱՄՆ առեւտրի նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

«ԱՄՆ-ն ընդհանրացրել է ազգային անվտանգություն հասկացությունը եւ կամայականորեն պատժամիջոցներ է սահմանել։ Այդ պատժամիջոցների համար փաստացի հիմնավորում չկա, եւ ընթացակարգն ինքնին շատ անթափանց է։ Չինաստանը վճռական բողոք է հայտնում եւ պաշտոնական կներկայացում կանի ԱՄՆ-ին այս հարցով»,- ասել է նա։

Շու Ցզյուեթինը ընդգծել է, որ ԱՄՆ-ի առեւտրի նախարարության կողմից հրապարակված պատժամիջոցների նոր ցուցակը ձեռնտու չէ ԱՄՆ-ին կամ Չինաստանին, չի նպաստում համաշխարհային արտադրական եւ մատակարարումների շղթայի անվտանգությանը, ինչպես նաեւ` համաշխարհային տնտեսության վերականգնմանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ