News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 23
Տեսնել լրահոսը


Երեկվա դրությամբ 7666 թեստավորված քաղաքացներից 592 դրական դեպք է արձանագրվել, մահացել է 40 քաղաքացի. Ընդհանուր` իրականացվել է 1 միլիոն 168 հազար 501 պատվաստում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 25-ին, կառավարության նիստում հայտարարեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Առաջին դեղաչափը ստացել է 761 820 քաղաքացի, ինչը կազմում է մեծահասակ բնակչության 38,1 տոկոսը եւ երկրորդ դեղաչափը ստացել է 406 651 քաղաքացի:

Մենք արդեն իրականացնում ենք այն քաղաքացիների վերապատվաստումը, որոնց վեց ամիսն արդեն լրացել է, 1-2 օրում կհաստատվեն հստակ կարգերը, թե ինչպես քաղաքացիները ստանան եվրապատվաստումները»,–ասաց նա և նշեց, որ ամբողջությամբ բնակչության 20 տոկոսն է պատվաստված։

Ավանեսյանը նշեց, որ հիվանդանոցային բուժում ստացող 3124 քաղաքացիներից 114-ն է, որ պատվաստված է, ինչը լավ ցուցանիշ է:

Նախարարը վստահեցրեց` պատվաստանյութերը որևէ կերպ չեն անդրադառնում մարդու վերարտադրողական առողջության վրա:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը հետաքրքրվեց` հնարավո՞ր է մոտ ապագայու թույլ տալ, որ բացօթյա տարածքներում այլևս դիմակ կրելը պարտադիր չլինի:

«Բայց հիմա ձմեռ է գալիս, մարդկանց դեմքը դիմակով ավելի պաշտպանված կլինի: Երևանի ու Հայաստանի շատ տարածաշրջանների կտրող ցրտին դիմակով շատ ավելի հեշտ կլինի շնչել, այնպես որ՝ եկեք գարնանը դրա մասին մտածենք, չէ, կատակ եմ անում, ըստ իրավիճակի պետք է կողմնորոշվել», - արձագանքեց Նիկոլ Փաշինյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ