News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայում շարունակվում են երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաները՝ լիրայի փոխարժեքի անկման եւ դրա հետեւանքով տնտեսական դժվարությունների ֆոնին։

Նախօրեին ցույց են անցկացվել Թուրքիայի մի շարք քաղաքներում, հատկապես՝ Ստամբուլում։  Մասնակիցները վանկարկում են՝ «Մենք չենք կարողանում վաստակել ապրելու համար» եւ «Կառավարություն, հրաժարական տուր», հաղորդում է Bianet-ը։

Արտարժույթի նկատմամբ թուրքական լիրայի արժեզրկումը ռեկորդային ցուցանիշի է հասել նոյեմբերի 23-ին, երբ ԱՄՆ դոլարի փոխարժեքն ամբողջ օրվա ընթացքում կազմել է 13,48։

Բողոքի ցույցերը շարունակվել են մեկ օր անց՝ նոյեմբերի 24-ին, Ստամբուլում, Ադանայում, Բուրսայում, Անթալիայում, Մերսինում, Դիարբեքիրում, Հաթայում, Էդիրնեում, Էսքիշեհիրում, Դենիզլիում եւ Սամսունում։

Մերսինում ոստիկանությունը ճնշել է բողոքի ակցիաները։ Ոստիկանները հարձակվել են մասնակիցների վրա Չանաքալեի Մյումթազ Փիրինչիլեր հրապարակում։ Նախնական տվյալներով՝ Չանաքալեում ձերբակալվել է 13 մարդ։ 

Մայրաքաղաք Անկարայում Բիլքենթի համալսարանի ուսանողները բողոքի ցույց են անցկացրել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության դեմ՝ հայտարարելով. «Երիտասարդներն ապստամբում են եւ դիմադրում ԱԶԿ-ին»։

Անկարայի մերձավորարեւելյան տեխնիկական համալսարանի (METU) ուսանողները նույնպես բողոքել են Թուրքիայում տնտեսական ճգնաժամի եւ կոռուպցիայի դեմ. «Մենք մեր երկիրը չենք թողնի սպեկուլյանտներին, ավազակներին, գողերին»։  

Սամսունի աշխատանքային եւ դեմոկրատական ​​ուժերի կոչով բողոքի ակցիա է անցկացվել «Կառավարություն, հրաժարական տվեք» կարգախոսով։ 

Associated Press-ը հաղորդել է, որ թուրքական հատուկ ջոկատայինները չորեքշաբթի ցրել են Ստամբուլում բողոքի ցույցերը։ Բերման են ենթարկվել տասնյակ ցուցարարներ։ Ցուցարարները պահանջել են Էրդողանի կառավարության հրաժարականը։ 

Ոստիկանները վահաններ են օգտագործել ամբոխը ցրելու համար եւ բերման ենթարկել ցուցարարներից մի քանիսին։  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Թուրքիայում բողոքներից հետո ընդունել են Վանի քրդամետ քաղաքապետի հաղթանակը
Ընդունվել է Աբդուլա Զեյդանի հաղթանակը...
Վանում արգելվել է հավաքներն ու բողոքի ակցիաները
Վանում քրդական DEM կուսակցության անդամը հաղթել էր քաղաքապետի ընտրություններում, սակայն հաղթանակից մեկ օր անց...
Ուրֆայի շրջաններից մեկում պարտված իշխող կուսակցության պահանջով նոր ընտրություններ են լինելու
Հիլվանում քրդական DEM կուսակցության թեկնածուն հաղթել է 3320 ձայնով...
Ամենաշատ