News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 18
USD
481.52
EUR
548.74
RUB
6.28
Տեսնել լրահոսը


Ընդդիմադիրներին գաղտնալսելու կարիք չկա: Այս մասին նոյեմբերի 25-ին կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատրյանը։

Նա հայտնեց, որ երկու օր առաջ ինքն էլ հաղորդագրություն ստացավ՝ համոզմունք հայտնելով, որ նման հաղորդագրություն շատերն են ստացել։ Դա, նրա խոսքերով, կապված է ոչ թե Հայաստանի իշխանությունների, այլ միջազգային ընկերության հետ։ «Այս հանգամանքը խնդիրներ է առաջացրել ոչ միայն այստեղ, այլ նաեւ այլ երկրներում։ Այն, ինչ կատարվեց ինձ հետ՝ որպես քաղաքացու, ես հարձակում եմ համարում առանձին քաղաքացիների եւ պետական ​​կառույցների անվտանգության վրա»,- ասաց Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Pegasus ծրագրի հարցում չի համագործակցում երկրի Ազգային անվտանգության ծառայության հետ եւ չի ուսումնասիրել այն, քանի որ նման անհրաժեշտություն չկա։

Հիշեցնենք, որ վերջերս հայտնի դարձավ, որ Apple ընկերությունը սկսել է նախազգուշացումներով նամակներ ուղարկել Հայաստանում Pegasus լրտեսական ծրագրից տուժածներին։ Նույն նամակը ստացել է ԱԺ «Պատիվ ունեմ» դաշինքի խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, ով դա հաստատում համարեց առ այն, որ ՀՀ իշխանությունները ապօրինաբար փորձում են գաղտնալսել իրեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ