News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 29
Տեսնել լրահոսը

Այգ-1 ծրագրի շրջանակներում Մասդար ընկերության կողմից Դաշտադեմ և Թալին համայնքների հետ կնքված նվիրաբերության պայմանագրի համաձայն իրականացվել է 320 000 000 դրամի չափով Համայնքի զարգացման վճարում։  

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդից (ԱՆԻֆ) NEWS.am-ին հայտնում են, որ նվիրաբերությունը՝ Մասդար ընկերության կողմից իրականացվող Հայաստանում խոշորագույն 200 մեգավատ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի ներդրումային ծրագրի փաթեթի շրջանակներում ստանձնած սոցիալական ներդրումների պարտավորության մասն է։  

Հիշեցնենք, որ ընդհանուր առմամբ 174 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագիրը կառուցվելու է Թալին և Դաշտադեմ համայնքների տարածքում։ ԱՆԻՖ-ը ծրագրում ունի 15% մասնաբաժին։ 

Մասդարի նվիրաբերած գումարն ամբողջությամբ ուղղվելու է կնքված պայմանագրով սահմանված՝ համայնքներում տնտեսական և սոցիալական ծրագրերի իրականացմանը՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության միջազգային պրակտիկայի լավագույն չափանիշների համաձայն: 

Տպել