News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 03
USD
402.88
EUR
438.7
RUB
4.47
Տեսնել լրահոսը

Apple-ը հայտարարել է, որ կշարունակի պետական մարմինների կողմից կիբեռգրոհների զոհ դարձած օգտատերերին ծանուցելու պրակտիկան: Ընկերությունը մանրամասն նկարագրել է այն մեխանիզմները, որոնց միջոցով իր սարքերի տերերին կտեղեկացնի նման միջադեպերի մասին, հայտնում է 3dnews.ru-ն՝ հղում անելով Engadget-ին։

Նման կիբեռհարձակումների թիրախ դարձած օգտատերը համապատասխան ծանուցումներ կստանա էլեկտրոնային փոստով, ինչպես նաեւ iMessages-ով՝ ուղարկելով անհրաժեշտ տեղեկատվություն Apple ID-ի հետ կապված հասցեներին եւ հեռախոսահամարներին։ Այցելելով appleid.apple.com՝ օգտատերը կստանա նաեւ «սպառնալիքի մասին ծանուցում»՝ մանրամասնելով, թե ինչ է տեղի ունեցել եւ երբ:

Ընկերությունն ընդգծել է, որ այս ծանուցումներով երբեք խորհուրդ չի տրվի սեղմել հղման վրա, ներբեռնել բովանդակություն կամ տարածել մուտքի տվյալներ, ներառյալ գաղտնաբառեր եւ հաստատման ծածկագրեր, բոլոր մանրամասները կտրամադրվեն միայն Apple ID էջում: Apple-ը տրամադրել է նաեւ ռեսուրսների ցանկ, եթե օգտատերը վստահ է, որ հարձակման է ենթարկվել, սակայն համապատասխան ծանուցում չի ստացել։

Այս պրակտիկան նոր չէ։ Օրինակ, Google-ը տարիներ շարունակ ծանուցում է իր օգտատերերին, երբ կիբեռհարձակումների փաստերի հաստատում է ստանում։ Apple-ի բացատրությունները, ըստ երեւույթին, արդիական են NSO Group-ի եւ այլ մշակողների կողմից լրտեսող ծրագրերի վերաբերյալ մտահոգությունների լույսի ներքո․ նման գործիքները երբեմն օգտագործվում են ամբողջ աշխարհի պետական գերատեսչությունների կողմից՝ ակտիվիստներին եւ այլախոհներին հալածելու համար: Հիշեցնենք՝ վերջերս հայտնի դարձավ, որ Apple-ը դատական հայց է ներկայացրել իսրայելական NSO Group-ի դեմ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքական հաքերները երեկ կոտրել են krtadarak.am կայքի էջը եւ տեղադրել Թուրքիայի դրոշը. Մարտիրոսյան
Մարտիրոսյանը նշեց, որ չի կարող ասել, թե անվտանգության հետ կապված ինչ խնդիր է եղել կայքի հետ կապված…
ԲՏԱ նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում ենք. Amazon web services-ի ներկայացուցիչը՝ Նիկոլ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավարին...
Yandex Go-ն «Առատաձեռն նոյեմբերի» արդյունքներով 3 միլիոն դրամ կփոխանցի Հայաստանի բարեգործական կազմակերպություններին
Որքան երկար երթուղի և շատ ուղևորություն, այնքան մեծ ներդրում...
ICANN. Բևեռացվող աշխարհաքաղաքականությունը կարող է սկսել քայքայել ինտերնետի հիմքերը
Շատ կարևոր է տարբերակել, թե երկրներն ինչ են որոշում անել բովանդակության վերահսկողության, այլ ոչ թե տեխնիկական ենթակառուցվածքի հետ
Truth Social մայր ընկերությունը դատի է տվել 20 ԶԼՄ-ների՝ պահանջելով 1,5 մլրդ դոլարի փոխհատուցում
Ընկերությունը փոխհատուցում է պահանջում...
Գյումրու տեխնոլոգիական կենտրոնում բացվել է ստեղծարար տեխնոլոգիաների լաբորատորիա (ֆոտո)
Մենք մեծագույն հպարտությամբ ենք հետևում, թե ինչպես են խաղային տեխնոլոգիաները հետաքրքրություն առաջացնում երեխաների և դեռահասների շրջանում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ