News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վաղաշեն համայնքի 90-ամյա բնակչուհու նկատմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՔԿ-ից:

Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել և հիմնավորվել է, որ Վաղաշեն համայնքի 46-ամյա բնակիչը, օգտվելով համագյուղացի կնոջ միայնակ և անօգնական վիճակից, գույքը հափշտակելու դիտավորությամբ, բժշկական դիմակով դիմակավորված, հարձակվել է 90-ամյա կնոջ վրա և նրա առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, սառը զենք չհանդիսացող դանակով վնասել է կնոջ ձեռքը, պոկել ոսկյա ականջօղերը, վզնոցն ու կախազարդը՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և զգալի չափերով գույքային վնաս:

Այդ ընթացքում դեպքին ականատես հարևանուհին քարեր է նետել հիշյալ տղամարդու ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինս դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 46-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Վայոց ձորի մարզում իրանական համարանիշերով բեռնատար «Mercedes»-ը կողաշրջվել է. ճանապարհի մի հատված փակվել է
Վթարի փաստով ՊԾ Վայոց ձորի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը...
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ. դատարանը մերժել է միջնորդությունը
Հակակոռուպցիոն դատարանը մերժել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար…
RTL. Միլիարդատեր Կառլ-Էրիվան Հաուբը բեմադրել է իր մահը և փախել Մոսկվա
Հաուբն անհետացել էր Ալպերում դահուկներով սահելիս, սկսվել էին որոնողական աշխատանքներ, որոնք տևել էին վեց օր, սակայն 58-ամյա գործարարի մարմինը չէր գտնվել
ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով
Հետաքննության տվյալներով, չորեքշաբթի օրը Ադրբեջանի 21-ամյա քաղաքացին․․․
Ամենաշատ